close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+20°
+22°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1484.57
GBP1639.68
EUR1560.79
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բարեգործություն ասվածը չարաշահվում և օգտագործվում է որպես ընտրակաշառք թաքցնելու ձև. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

13 Հունիսի 2018, 14:41
 Բարեգործություն ասվածը չարաշահվում և օգտագործվում է որպես ընտրակաշառք թաքցնելու ձև. Արմեն Ռուստամյան

Այսօր խորհրդարանում լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք բարեգործության դեմ նախագիծը ընտրակաշառքը բացառելու մեխանիզմ չէ: «Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք` չարաշահվում է և օգտագործվում որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև, և դրա դեմ, այո, պետք է պայքարել: Ես կարծում եմ, որ բարեգործության դաշտն ավելի լիարժեք դարձնելու խնդիր կա: Բարեգործությունն այն է, որ անում ես` փոխարենը ոչինչ չակնկալելով»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները դեմ արտահայտվեցին «Բարեգործության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ` կառավարությունում շրջանառվող նախագծին:

Հարցին` օրենքին դեմ արտահայտվելով` նրանք մտադիր են սողա՞նցք թողնել դեպի ընտրակաշառք, Ռուստամյանը պատասխանեց. «Ես դեմ արտահայտվողների արգումենտացիան խորությամբ չեմ ուսումնասիրել, բայց որ հարց կա, և այդ դաշտը պետք է կարգավորվի, դրա անհրաժեշտությունը տեսնում եմ»:

Ինչ վերաբերում է հարցին` օրինագիծը հալածո՞ւմ է բարեգործներին, Ռուստամյանն ասաց, որ եթե օրինագիծը հղկելու խնդիրներ կան, դրան նույնպես դեմ չէ: «Բայց օրինագիծը նպատակ ունի հստակեցնելու, որ բարեգործությունը լինի հենց բարեգործություն, որ բարեգործը պետք է որևէ շահույթ, շահ, նպատակ չհետապնդի, սա է հարցը»,- եզրափակեց նա:

Պուտինը կայցելի Փարիզ
16 Հոկտեմբերի 2018, 17:48 Պուտինը կայցելի Փարիզ
Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
16 Հոկտեմբերի 2018, 13:09 Ասադը խոստացել է այցելել Ղրիմ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica