close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+31°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի․ Շարմազանովը՝ պարտադիրի ընդունման մասին

Քաղաքական

13 Հունիսի 2018, 13:31
 Ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի․ Շարմազանովը՝ պարտադիրի ընդունման մասին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` Թանդիլյանն ինտելեկտուալ, ճիշտ գործիչ է։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։

«Ես սա ասում եմ որպես ոչ թե գործընկեր, այլ մարդ, որն առնվազն 30 տարի ճանաչում է Մանե Թանդիլյանին։ Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերվում նման որոշմանը»,- ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով Թանդիլյանի հրաժարականին։

Հարցին՝ արդյո՞ք սա չի խոսում կառավարության ճաքերի մասին, նա արձագանքեց. «Դա կառավարության ճաքերն են, թե ճաքերը չեն, չեմ կարող ասել, որ հետո չասեք` նախկին իշխանությունը չարախնդում է։ Դա կառավարության ներքին խնդիրն է։ Ես ասել եմ՝ մենք կառավարությանը գոտկատեղից ներքև հարված չենք տալու»։

Հարցին՝ ողջունո՞ւմ է Փաշինյանի քայլը` շարունակել պարտադիր կուտակային համակարգը, որը ներդրվել էր ՀՀԿ-ի կողմից, Շարմազանովը պատասխանեց, որ Փաշինյանի` դեռևս վարչապետի թեկնածու եղած ժամանակ ինքը նշել է, որ ընդդիմադիր գործիչն իշխանություն տեղափոխվելիս չպետք է իր հայեցակարգը փոխի։ «Երբ ինքը գովաբանում էր ԵԱՏՄ-ն, ես ասացի` ո՞րն է երաշխիքը, որ Դուք այլ հարցերում չեք փոխելու Ձեր դիրքորոշումը՝ լինելով իշխանություն»,- հիշեցրեց նա։

Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica