close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իշխան Սաղաթելյանն այցելել է Սևանի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

Հասարակություն

13 Հունիսի 2018, 13:03
 Իշխան Սաղաթելյանն այցելել է Սևանի մի քանի կազմակերպությունների շինհրապարակներ

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը Սևան քաղաքում աշխատանքային այց կատարեց «Զարթոնք» մանկապարտեզի, բժշկական կենտրոնի, մշակույթի տան, թիվ 1 հիմնական դպրոցի  և Չարենցի փողոցի շինհրապարակներ, որտեղ իրականացվում են սոցիալ-տնտեսակական  և կենսական նշանակության կարևոր ծրագրեր:

Մարզպետը դիտարկեց շինարարության ընթացքը, զրուցեց շինարարների հետ, ծանոթացավ առկա խնդիրներին, տվեց համապատասխան ցուցումներ:

«Լինել չափազանց  հետևողական,  ուշադրություն դարձնել շինարարության որակի, նկատված թերությունները վերացնելու, պայմանագրով սահմանված ժամկետներում օբյեկտները շահագործման հանձնելու ուղղությամբ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը  Սևան քաղաքի 5 շինհրապարակներում շինարարների հետ հիմնանորոգման աշխատանքները  դիտարկելու ընթացքում:

«Զարթոնք» մանկապարտեզի, հիվանդանոցի և Չարենցի փողոցի  շինարարությունը նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա ամռանը:  Մնացած երկու  կառույցներում աշխատանքները կշարունակվեն մինչև  տարեվերջ և հաջորդ տարվա ընթացքում:

Մարզպետ Իշխան Սաղաթելյանի կարծիքով` մոտակա ամիսներին Սևան քաղաքում  լուրջ առաջընթաց կարձանագրվի կրթական, առողջապահական ու մշակութային հաստատությունների արդիականացման, ինչպես նաեւ ճանապարհաշինության ոլորտներում:

«Սևանում այժմ բավականին մեծ ծավալի եւ կենսական կարևոր նշանակության  ծրագրեր են իրականացվում: Մեր աշխատանքային այցն այս առումով էլ չափազանց հագեցած  ստացվեց: Ուրախալի է, որ շատ շուտով մենք Սեւանում կտեսնենք արդիականացված մանկապարտեզ, դպրոց, բժշկական կենտրոն, մշակույթի տուն, ներհամայնքային նորոգ ու բարեկարգ ճանապարհներ: Սա նշանակում  է, որ  մենք զարգանում ու առաջ ենք գնում, բայց ավելի պետք է ոգեւորվենք ձեռքբերումներով ու զարկ տանք մյուս ոլորտների զարգացմանը: Ինձ տպավորեց ոչ միայն շինարարության ծավալը, այլ նաև գոհացրեց աշխատանքների ընթացքը»- նշեց մարզպետը:

Սևան քաղաքի հինգ  շինհրապարակներում  աշխատանքներն  իրականացվում են պետական  և տեղական բյուջեների, ՀՏԶ հիմնադրամի և Համաշխարհային բանկի  ֆինասավորմամբ: Ներդրումների ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 750 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզպետարանի լրատվական բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica