close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+31°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս երգերն ինձ համար յուրահատուկ են. Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակը պատրաստ է

Մշակույթ

13 Հունիսի 2018, 12:53
 Այս երգերն ինձ համար յուրահատուկ են. Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակը պատրաստ է

Երգի պետական թատրոնում տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապա` համերգային երեկոն:  

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատանի երգչուհին նշեց, որ այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր, կարծես իր օրագիրը լինի:

Ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը, որպես իր ամենասիրելի երգեր, առանձնացրեց «Մայրիկը» և «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս, և ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»,- ասաց նա:                                                                                                                                       

Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից և առաջին քայլը մեծ բեմում կատարել 2014-ին Մոսկվայում՝ Կրեմլի մեծ համերգասրահում, Armenian Music Awards ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ: 

Նշենք, որ Լիլիթ Մռավյանը մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Антураж», «Звездопад талантов», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», Международная ОЛИМПИАДА искусств և այլ միջազգային մրցույթների, զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի:

Թե ո՞րն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն ասաց. «Քանի որ ես մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության և մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարևոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում, նաև` հայ աստղերի հետ՝ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:  

Լիլիթ Մռավյանը նկարահանել է երեք տեսահոլովակ՝  «Լիլի», «Տիեզերական արագություններ» և «Բարի լույս», որոնցից վերջինը՝ Հայաստանում:                                           

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ նշեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում որպես հաղորդավար հանդես գալուն:

Անդրադառնալով գալիք ծրագրերին՝ Լիլիթը նշեց, որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաև նկարահանել տեսահոլովակներ:   Ավելին, քանի որ Լիլիթը նվագում է  ջութակ, դաշնամուր, ինչպես նաև տիրապետում թմբուկի, երգչուհու երաժշտական պրոդյուսեր Ադելինա Գրիգորյանը չբացառեց, որ ապագայում հանդիսատեսը հնարավոր է  Լիլիթին բացահայտի այլ կողմից ևս:

Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica