close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+11°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցածների անունները

Մշակույթ

11 Հունիսի 2018, 15:50
 Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի եզրափակիչ փուլ անցածների անունները

Հայտնի են Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները՝ Ֆյոդոր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա)։

Եզրափակիչ փուլում նշված թավջութակահարները հունիսի 12-ին եւ 13-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Եզրափակիչ փուլում մրցույթի մասնակիցները ընտրությամբ կներկայացնեն Արամ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան՝ գրված թավջութակի և նվագախմբի համար։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային մրցույթնը անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica