close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Խաչատրյանի «Վալս»-ի կատարմամբ էլ կմեկնարկի «Երևանյան հեռանկարները»

Մշակույթ

11 Հունիսի 2018, 14:51
 Խաչատրյանի «Վալս»-ի կատարմամբ էլ կմեկնարկի «Երևանյան հեռանկարները»

Այսօր «Գրեմմի» մրցանակակիր Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի կողմից Արամ Խաչատրյանի «Վալս»-ի կատարմամբ էլ կմեկնարկի «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանը: Հայաստանում է լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվին, ով էլ կղեկավարի համերգը:

Փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք ինչպես միշտ թռիչքների մեջ են՝ չի ստացվում սովորական ապրել:

Խոսելով  Նեեմե Յարվիի մասին՝ Ռոստոմյանը նշեց, որ նա և նրա որդիներն ուղղակի մեծագույն նվեր են երաժշտական աշխարհին: «Համերգին կհնչի մեր ազգի սիմվոլներից մեկը՝ Խաչատրյանի «Դիմակահանդես»-ից մեկ հատված նույնպես, ինչպես նաև կկատարվեն կոմպոզիտորներ Էդուարդ Տուիբինի և Արթուր Լեմբայի գործերից»,- ասաց նա:

Ռոստոմյանը նշեց նաև, որ փառատոնը կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո, ինչը շատ պարտավորեցնող է: «Եթե մինչ այս ունեցել ենք թռիչքներ, հիմա տիեզերական թռիչքներ ենք ունենալու»,- նշեց նա:

Նեեմե Յաարվիի խոսքով՝ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը 30 տարի առաջ է Հայաստանում համերգով հանդես եկել, և եթե լինում են երկրներ, որտեղ գնալուց երաժիշտները մտածում են՝ կհոգնեն, մեկ ուրիշը գնա իրենց փոխարեն, ապա Հայաստան գալու համար մեկը մյուսից առաջ էր ընկնում: «Հայաստանին ծանոթ եմ նրա մշակույթի, երաժշտության և պատմության միջոցով: Ինչ վերաբերում է փառատոնին, ապա այն, այո, հայտնի է, սակայն պետք է էլ ավելի հայտնի դառնա»,- ասաց դիրիժորը:

Նա նշեց նաև, որ ինքն ու Խաչատրյանը լավ ընկերներ են եղել: Յաարվին հիշեց, որ մի անգամ Խաչատրյանի ներկայությամբ կատարել է նրա գործերից մեկը: «Խաչատրյանն իրեն երջանիկ էր զգում»,- ասաց նա:

Ի դեպ, Հայաստանում է նաև Էստոնիայի մշակույթի նախարարը, ով ոչ միայն համերգին ներկա կլինի, այլ նաև կհանդիպի ՀՀ մշակույթի նախարարի հետ:  

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica