close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+21°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային չափանիշները

Տնտեսական

11 Հունիսի 2018, 14:14
 ՊԵԿ-ը և «Հայփոստը» տեղայնացնում են միջազգային չափանիշները

Մաքսային և փոստային ծառայությունները սերտացնում են համագործակցությունը: Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 11-ից 13-ը Երևանում անցկացվում է Համաշխարհային մաքսային կազմակերպության և Համընդհանուր փոստային միության համատեղ սեմինարը: «Մաքսային մարմինների և փոստային ծառայության միջև համագործակցություն» թեմայով հանդիպման նպատակն է նպաստել երկու կառույցների փոխգործակցությանն ու սահմանային էլեկտրոնային առևտրի դյուրացմանը: ««Հայփոստի» հետ բազմամյա գործակցությունը միտված է փոստային առաքումների դեպքում ժամանակի, մարդկային ու ֆինանսական ռեսուրսների կրճատմանը` միաժամանակ ապահովելով բարձր անվտանգություն և ռիսկերի աննկատ կառավարում»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանը: Ինչպես տեղեկացրել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, «Հայփոստի» և կոմիտեի միջև տվյալներն ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով են փոխանցվում. «Մենք ձգտում ենք Հայաստանում էլեկտրոնային առևտուրը համապատասխանեցնել միջազգային բարձր չափանիշներին, ինչի ուղղությամբ աշխատում ենք Համընդհանուր փոստային միության հետ»:

Միջազգային փորձագետների կողմից անցկացվող դասընթացի առանցքում են էլեկտրոնային առևտրի միտումները, գլոբալ փոստային փոխադրման մաքսային հեռանկարները, ինչպես նաև ՀՄԿ ուղեցույցներն և առաջարկությունները: Դիտակետում են նաև աշխատանքային գործընթացների աստիճանական ներդաշնակեցման և փոստային առաքանիների անվտանգության զննման հարցերը:

ՊԵԿ նախագահի տեղեկալ Միքայել Փաշայանի վստահեցմամբ` Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համատեղ ծրագրերը շարունակվելու են` խթանելով փոքր և միջին բիզնեսի զարգացումը:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica