close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2018
+25°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2018
USD1483.62
GBP1637.31
EUR1565.59
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գյուղնախարարն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

Տնտեսական

11 Հունիսի 2018, 12:35
 Գյուղնախարարն ընդունել է ԱԶԲ-ի ներկայացուցչին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 8-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարարն իր գոհունակություն է հայտնել, որ  ԱԶԲ-ն հետաքրքրություն է դրսեւորում գյուղատնտեսության եւ գյուղմթերքի վերամշակման ոլորտներում։ Շեյն Ռոզենտալը նախարարին է ներկայացրել Հայաստանում ԱԶԲ –ի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, ինչպես նաեւ  տեղեկացրել,  որ Ասիական զարգացման բանկի վարկային պորտֆելում սուվերեն վարկերին զուգահեռ մեծանում են նաեւ մասնավոր հատվածին տրամադրվող վարկերի ծավալը։

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները եւ պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարեւորել է նաեւ գյուղացիական տնտեսությունների միավորումը եւ կոոպերացիայի խթանումը:

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը եւ շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների հաշվառմանը եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
20 Սեպտեմբերի 2018, 10:50 Ղազախստանի դեսպանը ԱԱԾ-ում էր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica