close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկու կարևոր անելիք կա. Դավիթ Մաթևոսյանը՝ մշակույթի նախարարի խորհրդական

Մշակույթ

8 Հունիսի 2018, 17:26
 Երկու կարևոր անելիք կա. Դավիթ Մաթևոսյանը՝ մշակույթի նախարարի խորհրդական

Հրանտ Մաթևոսյանի որդին՝ կինոռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը, նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական:

Yerkir.am-ի հետ զրույցում Մաթևոսյանը նշեց, որ մշակույթի ոլորտում անելիքները հսկայական են, քանի որ մշակույթ և կառավարություն, պետություն և մշակույթ փոխհարաբերությունների և կառավարության սկզբունքները պետք է մշակվեն: «Սրա մեթոդաբանությունը տակավին մշակման փուլում է: Ինֆորմացիան պետք է ամբողջությամբ կուտակվի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ իրավիճակը, այն հավուր պատշաճի գնահատել և առաջ գնալ: Մեծ ռեսուրսներ և ժամանակ պահանջող գործընթաց է այս ամենը: Հույս ունեմ, որ ի զորու կլինեմ: Պետք է հաշվի առնել, որ այն, ինչ ժառանգություն է մնացել,  թերի է կամ ոչ ճիշտ հաշվարկված, շարունակում է իր ընթացքը»,- ասաց Մաթևոսյանը:

Նա նշեց նաև, որ այժմ երկու գործառույթ ունեն՝ չկասեցնել ընթացող պրոցեսը, նպաստել լավագույնին, բայց նաև վերանայել որոշ անհաջող, սխալ հաշվարկված նախագծեր: «Պարտավորությունները, որ մշակույթի ոլորտի առջև նախարարությունը ստանձնել է, իրենց էական, մեծ մասով դեռևս կան, և պարտավորությունների հիմամբ պետք է վերանայում տեղի ունենա: Այսինքն՝ հսկայական ծավալի աշխատանք է՝ արագ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում»,- նշեց Մաթևոսյանը:

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica