close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էլեկտրաէներգիայի սակագինը առայժմ կարող է նվազել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար

Տնտեսական

8 Հունիսի 2018, 11:27
 Էլեկտրաէներգիայի սակագինը առայժմ կարող է նվազել միայն սոցիալապես անապահով ընտանիքների համար

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախքան օրակարգին անցնելը, նախ խոսեց երեկ ԱԺ-ի կողմից ընդունված կառավարության ծրագրի մասին` ասելով, որ երկրորդ քայլը պետք է լինի միջոցառումների ցանկ հաստատելը: «Եկեք պայմանավորվենք, որ յուրաքանչյուր նախարարություն մեկշաբաթյա ժամկետում կներկայացնի իր միջոցառումների ցանկը, որպեսզի այն հաստատվի  կառավարության հաջորդ նիստում»,- ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև էլեկտրաէներգիայի սակագնի ուսումնասիրության մասին: Նա էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հարցրեց, թե ինչ ուսումնասիրություններ են արվել:

Նախարարը պատասխանեց, որ շահագրգիռ կողմերի հետ արվել են քննարկումներ ու ուսումնասիրություններ` էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման համատեքստում: Ըստ նախարարի` կան մի շարք խնդիրներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել: Խնդիրներից մեկը ատոմակայանի աշխատանքների ձգձգումն է, ընդ որում` այդ երկարաձգումը չունի նախադեպ. ատոմակայանը դեռ այդքան երկար ժամանակով կանգ չէր առել: Երկրորդ խնդիրը կապված է սահմանին գազի գնման դոլարի փոխարժեքի հետ: Փոխարժեքը կարող է տատանվել:

«Այս ռիսկերը հաշվի առնելով` գտնում ենք, որ այս պահին էլեկտրաէներգիայի սակագինը կարող ենք վերանայել անապահով ընտանիքների մասով: Նրանց թիվը 110 հազարից մինչև 120 հազար է: Այդ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի սակագինը կարող է նվազել 10 դրամով»,- ասաց նախարարը:

Վարչապետն արձագանքեց ռիսկերի վերաբերյալ նախարարի խոսքին` ասելով, որ կա նաև այլ ռիսկ` այդ ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկը, չարաշահումները, անարդյունավետ կառավարումը և այլն: Նա առաջարկեց նախարարին` շարունակել այդ ոլորտում ուսումնասիրությունները և առաջիկայում կրկին զեկուցել, շարունակել քննարկումները, որպեսզի հնարավոր լինի էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնել բոլորի համար:

Ի՞նչն ենք պաշտպանում...
16 Նոյեմբերի 2018, 21:45 Ի՞նչն ենք պաշտպանում...
Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica