close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից. Փաշինյան

Քաղաքական

7 Հունիսի 2018, 12:00
 Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից. Փաշինյան

Մեր կարևորագույն խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է` ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը. կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ժողովրդին պետք է վերադարձնել  իշխանությունը: «Ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմի համար ամենահարմար պահն է, որովհետև թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և կասկած չկա, որ մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ, եթե դրանք անցկացվեն այսօր»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ եթե առաջնորդվեն այս տրամաբանությամբ, ապա կնշանակի, որ իշխանությունը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ, և նոր իշխանությանն առաջ է մղում իշխանությունը պահելու մոլուցքը:

«Ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարում, ինչի շնորհիվ քաղաքական մյուս ուժերը դուրս կգան ցայտնոտից և ընտրական նախապատրաստություններ կտեսնեն: Սա ժողովրդին հնարավորություն կտա կատարելու կշռադատված ընտրություն»,- հայտարարեց վարչապետը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica