close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+25°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխ­վում են բաց հարկային դաշտ. «Հրապարակ»

Տնտեսական

7 Հունիսի 2018, 10:00
 Մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխ­վում են բաց հարկային դաշտ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Նոր Հայաստանում գործա­րարները ևս փոխվում են: Մեզ տեղեկություններ են հասել, որ Փաշինյանի հայտարարած կոռուպցիոն պայքարին զոհ չդառնա­լու մտավախությամբ և օրինական դաշտում աշխատելու ցանկությամբ այս օրերին մի շարք տնտեսավարողներ ստվերից տեղափոխ­վում են բաց հարկային դաշտ: Նրանք արագ-արագ գրանցում են բոլոր աշխատակիցներին, պատրաստ են բոլոր հարկերն ըստ օրենքի վճա­րել, միայն թե չհայտնվեն ԱԱԾ տեսադաշտում: «Ինչ տարբերություն, նախկինում մուծվում էինք, հիմա բյուջե կտանք, թող ատկատ չվերցնեն, մենք էլ մաքուր կաշխատենք, բոլորին կգրանցենք, սաղ հարկերը կտանք»,- ասաց գործարարներից մեկը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica