close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+21°
+26°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցանկացած մեղադրանք պետք է լինի փաստարկների հիման վրա, ոչ թե ենթադրությունների. Սպարտակ Սեյրանյան

Հարցազրույց

6 Հունիսի 2018, 17:25
 Ցանկացած մեղադրանք պետք է լինի փաստարկների հիման վրա, ոչ թե ենթադրությունների. Սպարտակ Սեյրանյան

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեկ խորհրդարանում «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս կրկին անդրադարձավ կրթական ոլորտում առկա չարաշահումներին ու կոռուպցիոն ռիսկերին: Եվ քանի որ նրա գրեթե բոլոր պատասխաններն էին այս համատեքստում, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը հորդորեց, որպեսզի նախ սպասի համապատասխան մարմինների ստուգումների արդյունքներին, հետո նոր նման հայտարարությամբ հանդես գա: Հարությունյանն էլ հակադարձեց, թե հիմնվում է իր անձնական փորձառության վրա:

Նորանշանակ ԿԳ նախարարի այս հայտարարությունները հատկանշական են նաեւ այն առումով, որ նա խոսում է մի ոլորտում եղած չարաշահումներ մասին, որի պատասխանատուն եղել է ՀՅԴ-ն, որի հետ այսօր կառավարություն է ձեւավորել Նիկոլ Փաշինյանը: Իսկ թե ինչպես են վերաբերվում ՀՅԴ-ում իրենց նոր գործընկեր նախարարի, այսպես ասած, «բոչկա գլորող» հայտարարություններին, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր Սպարտակ Սեյրանյանից:

-Ցանկացած մեղադրանք, որը հնչում է փաստարկների կամ հետազոտությունների արդյունքների հիման վրա, ընկալելի է, բայց ենթադրությունների կամ անձնական փորձառության վրա հիմնված հայտարարությունները, կարծում եմ, առիթ ու ժամանակ կունենան կա'մ ստուգվելու, կա'մ հերքվելու, կա'մ ճշգրտվելու՝ դրանից բխող հետեւանքներով:

-Պարո'ն Սեյրանյան, կառավարության ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում ինչպե՞ս է առաջնորդվելու ՀՅԴ-ն՝ կո՞ղմ եք քվեարկելու, քանի որ կառավարության մաս է կազմում, թե՞, այնուամենայնիվ, դիտարկելու է, թե որքանով է իրատեսական ներկայացված փաստաթուղթը:

-Կսկսվի կառավարության ծրագրի քննարկումը, կտեսնենք, թե ՀՅԴ-ն ինչով է առաջնորդվելու: Մենք հիմա քննարկում ենք, կավարտենք եւ արդեն հինգշաբթի օրը, խորհրդարանում մեր ելույթներով մեր դիտարկումներին, առաջարկներին ու մոտեցումներին կծանոթանաք:

Հրանտ Սարաֆյան

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica