close
Եղանակը Երևանում
20 Փետրվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Փտր 2019
USD1487.50
GBP1629.90
EUR1551.07
RUB17.36
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բրիտանացի պրոդյուսերը կզբաղվի Փարաջանովի և Բեկնազարյանի ֆիլմերի վերականգնմամբ

Մշակույթ

6 Հունիսի 2018, 16:13
 Բրիտանացի պրոդյուսերը կզբաղվի Փարաջանովի և Բեկնազարյանի ֆիլմերի վերականգնմամբ

Բրիտանացի պրոդյուսեր Դանիել Բըրդը հետաքրքրված է հայկական դասական կինոյով.  Բըրդը մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին ներկայացրեց հայկական դասական ֆիլմերի վերականգնման ծրագիրը, որը կազմված է երեք փուլից: Ծրագրի առաջին փուլը (2018-2019) ներառում է Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի վերականգնումը Վարշավայի «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում:

Դանիել Բըրդի ներկայացմամբ՝ վերականգնված ֆիլմերի բոլոր իրավունքները պատկանում են հայկական կողմին: Ֆիլմի վերականգնումը պետք է սկսվի հունիսին, որպեսզի ֆիլմը ժամանակին ներկայացվի ԱՄՆ-ի Telluride փառատոնի բացման հանդիսությանը: Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր հերթին նախատեսում է վերականգնված ֆիլմն ուղարկել Լիոնում կայանալիք` Լումիեր եղբայրների անվան փառատոն։

«Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի սքանավորման ու վերականգնման աշխատանքներից հետո լեհական «Ֆիքսաֆիլմ» ստուդիայում սքանավորվելու և վերականգնվելու են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» (Սայաթ-Նովա) ֆիլմի հում նյութը, որը վերջնական մոնտաժից հետո դուրս է մնացել ֆիլմից։ Վերականգնված հատվածներից, միջազգային համագործակցությամբ, մտադրություն կա ստեղծել «Անհայտ Փարաջանովը» աշխատանքային վերնագրով փաստագրական ֆիլմ։ Նախատեսում են այն 2019 թվականին ցուցադրել Ռոտերդամի և Վենետիկի փառատոներում։

Ծրագրի երկրորդ փուլում՝ 2020-2024 թվականների ընթացքում, բրիտանացի պրոդյուսերը նախատեսում է սքանավորել և ամբողջովին վերականգնել Համո Բեկնազարյանի որոշ ֆիլմեր, առաջին հերթին՝ «Պեպոն», որը 2019-ին նախատեսում է ներկայացնել Կաննի փառատոնում։ 

Դանիել Բըրդն առաջարկում է սքանավորել և վերականգնել հայ դասական 10-12 ֆիլմ, որոնց ընտրությունը կատարելու է ազգային և միջազգային ժյուրին։ Նախատեսվում է այդ ֆիլմերը թողարկել DVD կրիչով: 

Ծրագրի 3-րդ փուլում «Ֆիքսաֆիլմի» մասնագետներն անցկացնելու են սեմինարներ՝ պատրաստելով արհեստավարժ մասնագետներ Երևանում վերականգնողական անկախ ստուդիա ստեղծելու նպատակով:

Նախարար Մակունցը ողջունեց ծրագրի իրականացումը՝ խոստանալով օժանդակել հնարավոր բոլոր միջոցներով:

Կարոտը դեռ տուն է դառնալու
19 Փետրվարի 2019, 20:06 HES_VIDEOԿարոտը դեռ տուն է դառնալու
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica