close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+16°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարևոր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը. մեկնարկում է Խաչատրյանի 14-րդ մրցույթը

Մշակույթ

6 Հունիսի 2018, 15:49
 Կարևոր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը. մեկնարկում է Խաչատրյանի 14-րդ մրցույթը

Այսօր՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային  մրցույթը՝ թավջութակի մասնագիտությամբ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 14 տարի է արդեն, որ մրցույթը գոյություն ունի, ինչը խոսում է երաժշտարվեստի ոլորտում դրա ունեցած լուրջ դերակատարման մասին: «Մեզ համար՝ որպես պետություն, շատ կարևոր է մրցույթի միջոցով խաչատրյանական արվեստի հանրահռչակումը: Դրսում Արամ Խաչատրյանին ճանաչում են հիմնականում նրա մի քանի գործերի հիման վրա, իսկ մրցույթն առիթ է, որպեսզի հայ և արտասահմանյան կատարողների միջոցով տարբեր երկրներում հետագայում Խաչատրյանի գործերը հնչեն: Տարիների ընթացքում մոտ 1000 մասնակից է ելույթ ունեցել, ինչը նշանակում է, որ այդքան մարդ ծանոթացել և սովորել է նվագել Խաչատրյանի գործերից ինչ-որ բան»,- ասաց Տեր-Վարդանյանը:

Նրա խոսքով՝ մրցույթը նաև միջազգային հարթակ է, որտեղ իրար հետ են ծանոթանում, հետագայում հնարավոր համագործակցություն է ստեղծվում: Փոխնախարարի գնահատմամբ՝ մրցույթի միջոցով երաժշտարվեստում ունենք խթանող լծակ:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով՝ մրցույթի ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ դրա դափնեկիրները, հանդես են գալիս տարբեր բեմահարթակներում ու նրանց ներկայացնելիս նշում են, որ հաղթող է Խաչատրյանի անվան մրցույթում, ինչը մեծ հաղթանակ է: «Մեր ձեռքբերումներից է եղել, որ 2013-ին մրցույթը դարձավ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ: Մեր ձեռքբերումներից է նաև, որ այսօրվա համերգը հեռարձակվելու է Մեդիչի TV-ով, որը դասական երաժշտության ամենահեղինակավոր հարթակներից է»,- ասաց Տեր-Հովակիմյանը:

2006թ. Խաչատրյանի մրցույթի մրցանակակիր, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի խոսքով՝ հայրենիքում հաղթել և դառնալ ոսկե մեդալակիր Խաչատրյանի անվան մրցույթում` մեծ պատիվ է իր համար: Նա նշեց նաև, որ մրցույթի հեղինակությունը տարեցտարի մեծանում է:

Այսօր մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Նարեկ Հախնազարյանը, ով կկատարի Խաչատրյանի Կոնցերտ-ռապսոդիան թավջութակի և նվագախմբի համար։ Ունկնդիրներին կներկայացվեն նաև հատվածներ «Սպարտակ» բալետից։ Համերգը կղեկավարի ՀՊՍՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ 

Մրցույթն անցկացվելու է թավջութակ մասնագիտությամբ և երեք փուլով։ Առաջին և երկրորդ փուլերը տեղի կունենան հունիսի 7-10-ը Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի՝ Տատյանա Հայրապետյանի անվան համերգասրահում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը կանցկացվի հունիսի 12-13-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica