close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2018
+28°
+30°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2018
USD1480.62
GBP1625.72
EUR1560.16
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դավթաշենի կամրջից ցած նետված մոր և դստեր հեռախոսային խոսակցությունները կվերծանվեն

Իրավունք

6 Հունիսի 2018, 14:20
 Դավթաշենի կամրջից ցած նետված մոր և դստեր հեռախոսային խոսակցությունները կվերծանվեն

2018 թվականի փետրվարի 15-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջից նետված մոր և դստեր մահվան հնարավոր շարժառիթը շարունակում է մնալ անհայտ: Հիշեցնենք, որ 1981թ. ծնված Գ. Հարությունյանի և նրա դստեր դիակները hայտնաբերվել են 2018 թվականի փետրվարի 15-ին Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ` հողածածկ հատվածում։ Նախնական վարկածով` կինը և նրա դուստրը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները ստացելեն Դավթաշենի կամրջից ընկնելու հետևանքով։

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հողվածի(սպանություն) և 110-րդ հողվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) մասերով:

Yerkir.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի վայրի զննության ժամանակ Դավթաշենի կամրջի ստորին հատվածում գտնվող հետիոտնի համար նախատեսված անցումի պաշտպանիչ ճաղավանդակի վրայից վերցվել են միկրոմասնիկի հետքեր։

«Մոր և դստեր մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են ղիակի դատաբժշկական, դատամիկրոմասնիկային, հետմահու ղատահոգեբանական փորձաքննություններ, ինչպես նաև դատահետքաբանակաև և ղատաքիմիական համալիր փորձաքննություն, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել»,-ասված է մեզ ուղարկած պատասխանում: Մեզ տեղեկացրին, որ միջնորդություն է ներկայացվել դատարան մոր և դստեր կողմից օզտագործվող հեռախոսահամարների վերծանումները ստանալու վերաբերյալ, ինչը բավարարվել է, և որոշումն ուղարկվել է ՀՀ-ում գործող բջջային բոլոր օպերատորներին:

«Առգրավվել են դեպքի վայրի հարևանությամբ գտնվող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և զննվել, հարցաքննւլել են բազմաթիվ անձինք: Փորձաքննությունների եզրակացությունների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ` դրանք ստանալուց հետո: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-հայտնել են ՔԿ-ից:

Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով` անհետանալու օրը` փետրվարի 13-ի երեկոյան ժամը 20։00֊-ի սահմաններում, կինը 2009թ. ծնված դստեր հետ այցելել է «Տաշիր պիցցա»-ի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն և դուրս եկել։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica