close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2019
USD1475.92
GBP1578.43
EUR1527.46
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մշակույթի նախարարությունը սպառել է ամբողջ գումարը, հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չենք ունենալու. նախարար

Մշակույթ

5 Հունիսի 2018, 14:55
 Մշակույթի նախարարությունը սպառել է ամբողջ գումարը, հունիս-հուլիս ամիսներին ծախսելու գումար չենք ունենալու. նախարար

Մշակույթի նախարարությունը ոչ մի գործ չի ուղարկել ԱԱԾ. խորհրդարանում լրագրողներին հայտնեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացրել է միջոցառումներ, որոնք բյուջեի չափերի մեջ չեն տեղավորվել: «Դրանք խոհեմ ձևով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, խոհեմ չի ծախսվել։ Մասնավորապես` խոսքը միջոցառումների մասին է, որոնց համար մոտ 1.2 մլրդ դրամ գումար է տարեկան հատկացվում»,- տեղեկացրեց նորանշանակ նախարարը։

Ըստ Մակունցի՝ եթե նախորդ կառավարության կողմից ընթացք տրված ծրագրերն ամբողջությամբ հաստատվեն, ապա դրանց կյանքի կոչման համար գումարներ այս պահին չկան: «Մենք սպառել ենք ամբողջ գումարները և հունիս-հուլիս ամիսներին գումար չենք ունենալու, որ ծախսենք»,- նշեց նա։

Վատ է, երբ BBC-ն է դատավորը
9 Օգոստոսի 2019, 21:50 Վատ է, երբ BBC-ն է դատավորը
Մարությանը մրսել է
9 Օգոստոսի 2019, 17:59 Մարությանը մրսել է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Yandex.Metrica