close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2018
+9°
+12°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կարող էին ավելի խոր լինել. ՀՀ նախագահ

Քաղաքական

4 Հունիսի 2018, 14:30
 Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները կարող էին ավելի խոր լինել. ՀՀ նախագահ

Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող էին ավելի խոր և լայն լինել` ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական տեսանկյունից: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է Россия 24-ի հետ զրույցում. հայտնում է ТАСС-ը:

«Ինձ չի բավարարում այն, թե ինչպես ենք մենք ներկայացված Ռուսաստանում, չնայած այն բանին, որ ՌԴ-ում ապրում է 3 մլն հայ: Համայնքը  հսկայական է, սակայն ներկայություն չկա»,- նշել է նախագահը`նկատի ունենալով կրթական և մշակութաին ներկայությունը:

Ըստ Սարգսյանի` ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերություններում նույնպես զարգացման ներուժ կա: Նախագահի կարծիքով` ՀՀ-ն կարող է դառնալ ՌԴ-ի և եվրասիական տարածության երկրների իրական գործընկերը, օրինակ` նոր տեխնոլոգիաների ոլորտում:

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ում ՀՀ ներկայությանը, ապա այստեղ Հայաստանը նույնպես չի բացահայտել իր բոլոր հնարավորությունները: «Հայաստանը կարող է դառնալ եվրասիական տարածության ուժեղ, լավ գործընկերը»,- նշել է Սարգսյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica