close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

20 մլն դրամից ավելի ծախս՝ թռիչքի համար. Արարատ Միրզոյանը Դուշանբե էր մեկնել վարչապետի ինքնաթիռով. «Հրապարակ»

Քաղաքական

1 Հունիսի 2018, 10:14
 20 մլն դրամից ավելի ծախս՝ թռիչքի համար. Արարատ Միրզոյանը Դուշանբե էր մեկնել վարչապետի ինքնաթիռով. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Կառավարության լրատվական ծառա­յությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ: Կա­ռավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապե­րի վարչության պետ: Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագա­հի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավա­րության ղեկավարների նիստին: 

Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն ավտոմեքենաների դատարկ կորտեժը մեկնել էր Վրաստան՝ Փաշինյանը Թբիլիսիից մեքենաներով պետք է մեկներ Ջավախք), որպեսզի առաջին փոխվարչա­պետ Արարատ Միրզոյանին, նրա աշխատակազմի ներկայացուցիչներին, իր ընտրած լրագրողներին ու կառավարության մեկ դյուժին անդամներին տանի Դուշանբե՝ ԱՊՀ-ի նիստին մասնակցելու: Թե Հայաստանի համար հրատապ ինչ հարցեր էին լուծելու այդքան նախարար­ներով ու ներկայացուցիչներով, անհայտ է, բայց նման թռիչքը ՀՀ բյուջեի վրա 20 միլիոն դրամից ավելի է նստում:

Երբ փորձեցինք կառավարությունից ճշտել, թե ինչ է նստել այդ թռիչքը, այնտեղից մեզ որևէ թիվ չասացին, ինչ վերաբերում էր «առաջին բորտով» թռչելու մասին հարցին, տեղեկացրին. «Հաշվի առնելով, որ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնում Դուշանբե... այն վարչապետի ինքնաթիռը չէ, այլ քաղավիացիայի իրա­վասության տակ գտնվող ինքնաթիռ է, հատուկ ընթացակարգով դիմել ենք՝ տվել են»: Կապվեցինք քաղավիացիայի ծառայության խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյա­նի հետ: «Այո, թռիչքն իրականացվել է վարչապետին տրամադրված ինքնաթի­ռով»՝ «առաջին բորտով»: Որով երբևէ «հին Հայաստանում» որևէ փոխվարչա­պետ՝ ո´չ Վաչե Գաբրիելյանը, ո´չ Արմեն Գևորգյանը, չեն թռչել»,-գրում է թերթը:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica