close
Եղանակը Երևանում
18 Սեպտեմբերի 2018
+23°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամերիկացիները` Հայաստանում. Regnum

Քաղաքական

30 Մայիսի 2018, 15:30
 Ամերիկացիները` Հայաստանում. Regnum

ՀՀ-ում իշխանության անարյուն փոխանցումը բավականին շատ հարցեր թողեց, մանավանդ՝ արտաքին խաղացողների դերին ու վարքագծին վերաբերող. գրում է Regnum-ը:

«Առաջին հայացքից` ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՌԴ-ի կողմից որևէ միջամտություն չի եղել, սակայն համաշխարհային, այդ թվում` ռուսական ԶԼՄ-ները բաց են թողել մի հետաքրքիր պահ` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երդման արարողության մասնակիցների կազմը»,-գրում է պարբերականը:

Այսպիսով` հեղափոխությունից օրեր առաջ Հայաստանում են եղել Հարի Բերնսթենը, Մարտին Սիլվերսթեյնը և Ռոջեր Նորիեգան: Հարի Բերնսթենը ներկայումս խորհրդատվական ծառայություններ է մատուցում ամերիկյան մի քանի ուժային կառույցների և դաշնային գործակալություններին: Նախկինում նա եղել է Կենտրոնական հետախուզական վարչության բարձրաստիճան սպա: Մարտին Սիլվերսթեյնը 2001-ից 2005 թվականներին զբաղեցրել է Ուրուգվայում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Նա հայտնի է իր սերտ կապերով ԱՄՆ նախագահի և նրա փեսայի ընտանիքի հետ, որը ներկայումս մեծ ազդեցություն ունի Սպիտակ տան քաղաքականության վրա: Երրորդ հյուրը` Ռոջեր Նորիեգան, հայտնի է ԱՄՆ պետդեպարտամենտում իր աշխատանքով, նա մասնագիտացած է արևմտյան կիսագնդի երկրների հարցով:

Ըստ գործակալության` հետաքրքիր է նաև այլ փաստ. ՀՀ նախագահը ծանոթ չի եղել այդ հյուրերից  ոչ մեկի հետ: Ամերիկյան խումբը կազմել և հրավիրել է ոմն Արմեն Մելիքյան, ով ԱՄՆ քաղաքացի է և նախկինում երբեք հայտնի չի եղել հայաստանյան հանրությանը: Ավելին, ի տարբերություն հյուրերի, նա մնացել է Երևանում և ցույցերի ժամանակ:

Գործակալությունը նշում է, որ, ամեն ինչից անկախ, նման հյուրերի ներկայությունը բազմաթիվ հարցեր  է հարուցում՝ մանավանդ հաշվի առնելով` ինչ տեղի ունեցավ դրանից հետո: «Արդյո՞ք նրանք դեր են ունեցել իշխանափոխության մեջ: Այդ հարցերի պատասխանը դեռ չունենք, սակայն նրանց ներկայությունը մտածելու տեղիք է տալիս, իսկ մասնագետների համար` ակտիվ աշխատանքի»,- գրում է Regnum-ը:

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica