close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2018
USD1485.28
GBP1638.00
EUR1562.25
RUB17.40
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փլուզում` Երևանում, վնասվել են ավտոմեքենաներ

Հասարակություն

26 Մայիսի 2018, 19:08
 Փլուզում` Երևանում, վնասվել են ավտոմեքենաներ

Մայիսի 26-ին, ժամը 17:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 152 շենքի բակում տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը (անհրաժեշտությունը վերանալու պատճառով մեկնել է այլ կանչի):

Պարզվել է, որ ճամփեզրի բետոնե պատը (մոտ 2 մ բարձրությամբ, 28 քմ) փլուզվել է և ընկել կայանած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ վերևում կայանած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան պատից կախվել է. առկա է ընկնելու վտանգը։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են անվտանգ տարածք։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica