close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ովքեր են սփյուռքի նախարարի երկու տեղակալները

Քաղաքական

25 Մայիսի 2018, 22:50
 Ովքեր են սփյուռքի նախարարի երկու տեղակալները

Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Սփյւոռքի նորանշանակ երկու փոխնախարարներին:

Այսպես` Բաբկեն Տեր Գրիգորյան.

Ծնվել է Փարիզում 1985թ-ի հոկտեմբերի 25ին մեծացել եւ կրթությունը ստացել է ԱՄՆ-ում: Բաբկեն Տեր Գրիգորյանը մասնագիտությամբ զարգացման տնտեսագետ է:
Համագործակցել է մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և զարգացման գործակալությունների հետ, այդ թվում` The HALO Trust, Transparency International և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր: Նա նաև աշխատել է Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանում՝ որպես ծրագրերի համակարգող: 2018թ-ի փետրվարից եղել է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական:
Տեր-Գրիգորյանն ունի Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի (London School of Economics) քաղաքական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև՝ քաղաքական հաղորդակցության գծով երկու մագիստրոսական աստիճան:
Նա բակալավրի աստիճանը ստացել է Լոս-Անջելեսի կալիֆոռնիական համալսարանից (UCLA)՝ քաղաքագիտության գծով:
Տեր Գրիգորյանը միաժամանակ հասարակական հիմունքներով ստանձնել է ՀՀ փոխվարչապետի խորհրդականի պաշտոնը տնտեսական գծով:

Դավիթ Սարգսյան. 

2002թ. ավարտել է «Ուսում» հանրակրթական դպրոցը և ընդունվել Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ: 2006թ. ավարտել է համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: Զորացրվելուց հետո, 2008-2010թթ, սովորել և գերազանց ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ մասնագիտանալով միջազգային իրավունքում: 2011-2014թ. եղել է հայցորդ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:
2015-2016թթ սովորել և ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը և ապրիլին ստացել փաստաբանի արտոնագիր:
2005-2006թթ աշխատել է Երևանի պետական համալսարանի հայագիտության լաբորատորիայում, որպես լաբորանտ, 2008-2010թթ՝ որպես ավագ լաբորանտ:
2010-2012թթ աշխատել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Հասարակական Կազմակերպությունում որպես իրավաբան:
2012թ. ապրիլ ամսից մինչև հուլիս ամիսը աշխատել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնում որպես առաջատար մասնագետ:
2012թ. հուլիսից մինչև 2014թ. աշխատել է մի քանի մասնավոր կազմակերպություններում որպես իրավաբան:
2014թ. ընտրվել է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահության անդամ, որից հետո նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում և աշխատել է մինչև 2018թ. մայիս ամիսը:
2014թ. մինչև 2017թ. հունվար ամիսը աշխատել է «Դի ԷՍ ԷՆ քոնսալթինգ» իրավաբանական գրասենյակում որպես տնօրեն և գլխավոր իրավաբան:
2017թ հունվար ամսից մինչև 2018թ. հունվար ամիսը աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակում, որպես ղեկավարի օգնական, որից հետո նշանակվել է Երան քաղաքի հանրային պաշտպան և աշխատել է մինչև 2018թ. մայիսի 23-ը:
Լեզուների իմացությունը՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Ծնվել է 1985թ. ամուսնացած չէ: Հանդիսանում է ՀՀ սպորտի վարպետ, 1-ին կարգի մրցավար:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica