close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պտուղ-բանջարեղենի արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով. ՍԱՊԾ

Իրավունք

25 Մայիսի 2018, 20:52
 Պտուղ-բանջարեղենի արտահանման հավաստագրումը կատարվում է արագացված ընթացակարգով. ՍԱՊԾ

Նկատի ունենալով, որ սկսվել է գյուղատնտեսական ապրանքների արտահանման սեզոնը և ուժեղացվել է վերահսկողությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է բոլոր արտահանողներին լինել հնարավորինս ուշադիր՝ հետևել պտուղ-բանջարեղենի մակնշման, փաստաթղթավորման, ինչպես նաև բոլոր գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանմանը:

Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունից դեպի ԵԱՏՄ-անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝

ü  ծագման երկիրը,

ü  ապրանքի անվանումը,

ü  արտադրողի անունը և հասցեն (իրավաբանական և գործունեության),

ü  արտահանողի անունը և հասցեն,

ü  ստացողի անունը և հասցեն,

ü  պահման ժամկետը, ջերմաստիճանը:

Արտահանվող խմբաքանակը պետք է զերծ լինի ցանկացած տեսակի կարանտին վնասակար օրգանիզմներից (ԵԱՏՀ խորհրդի 2016թ. 158 որոշմամբ հաստատված ցանկ): Նշված պահանջների պահպանման դեպքում Ծառայությունը արտահանման հավաստագրումը կատարում է արագացված ընթացակարգով՝ 20 րոպեում:

Հետաքրքրող այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել Ծառայության թեժ գծին հետևյալ հեռախոսահամարներով՝ (012)90-60-90 և (010)-20-60-40 կամ գրել պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ այցելել Ծառայության սպասարկման կենտրոն:

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica