close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

Հասարակություն

25 Մայիսի 2018, 16:30
 Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է  Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում  գործակալության կողմից իրականացվող ծրագրերը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` նախարարը բարձր է գնահատել ԱԶԳ-ի ներդրած ջանքերը և տարբեր ծրագրերի ներքո ցուցաբերվող օժանդակությունը` ուղղված Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և զարգանալ:

Այնուհետև նախարար Արթուր Խաչատրյանը համառոտ ներկայացրել է ոլորտի ներկա խնդիրներն ու մարտահրավերները` այս համատեքստում հատկապես կարևորելով մշակվող հողատարածքների ծավալի ավելացման, գյուղմթերքի արժեշղթաների ամբողջականացման, կոոպերացիայի զարգացման, ոռոգման և հակակարկտային ժամանակակից համակարգերի ներդրման անհրաժեշտությունը:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև արտահանման շուկաների ընդլայնման  նպատակով տեղական գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման, սննդամթերքի անվտանգության ապահովման, խորհրդատվական համակարգերի բարելավման, օրգանական գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Երկուստեք ընդգծվել է նաև ոլորտում ներգրավված անձանց մասնագիտական գիտելիքների բարձրացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապեր բաժին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica