close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Էրդողանի հերթական զառանցանքներն Արցախյան հիմնախնդրի մասին

Տարածաշրջան

25 Մայիսի 2018, 14:51
 Էրդողանի հերթական զառանցանքներն Արցախյան հիմնախնդրի մասին

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ժողովի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրին և խոսել «օկուպացված հողերի» մասին անհիմն թեզերից։

Միջանկյալ հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը հայտարարել էր. «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար  ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ իրենք կշարունակեն ջանքեր գործադրել, որպեսզի վերջ դնեն Ադրբեջանի հողերի «օկուպացմանը»։ «Կովկասի և Միջին Ասիայի երկրների հետ ավելի ենք զարգացնելու հարաբերությունները»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական արտահերթ  ընտրություններ։

Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica