close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+23°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հորդորում եմ կառավարության ծրագրի մեջ ներառել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները. Արմեն Աշոտյան

Քաղաքական

25 Մայիսի 2018, 14:23
 Հորդորում եմ կառավարության ծրագրի մեջ ներառել ՀՀ-ԵՄ համաձայնագրի դրույթները. Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարությանը հորդորում և առաջարկում է ներառել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի հիմնական դրույթերն ու ուղղությունները կառավարության առաջիկա ծրագրում: Այս մասին նա հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Աշոտյանի խոսքով՝ դա լավագույն լուծումը կլինի, որպեսզի կառավարության աշխատանքի ծրագիրը համադրելի լինի ԵՄ-ի առջև ստանձնած` ՀՀ պարտավորություններին։

«Կարծում եմ՝ սա լավ լուծում կարող է լինել բոլորիս համար, որովհետև ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները, բացի քաղաքական կարևորությունից, ունեն նաև իրենց տնտեսական ու բարեփոխումային հարթությունները։ Այս կառավարությունն իրեն դիտարկում է որպես արագ բարեփոխիչների կառավարություն, և այս տեսակետից կարծում եմ, որ ԵՄ-ի գործընկերությունը կարող է օգտակար լինել»,- ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից։ «Դրա` ուժի մեջ մտնելը կարգավորվելու է անցումային դրույթներով։ Մենք շարունակելու ենք ակնկալել, որ ԵՄ-ն լիարժեք վավերացնի պայմանագիրը ոչ միայն այն պատճառով, որ համաձայնագրի մնացյալ 20 տոկոսը կարող ենք իրագործել ԵԽ-ի կողմից վավերացնելուց հետո, այլև այն պատճառով, որ այդ համաձայնագրով արված քաղաքական ձևակերպումները, մասնավորապես՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերողները, չմնան որպես քաղաքական ձևակերպումներ, այլ ստանան իրավական լիարժեք ուժ»,- եզրափակեց նա:

Խորովածի ծուխ` Օպերայում
23 Հունիսի 2018, 20:37 Խորովածի ծուխ` Օպերայում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica