close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2019
USD1486.58
GBP1626.18
EUR1555.14
RUB17.29
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բոլորն էլ պետք է իմանան, որ Դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում. Ռուստամյան. «Իրատես»

Քաղաքական

25 Մայիսի 2018, 14:05
 Բոլորն էլ պետք է իմանան, որ Դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում. Ռուստամյան. «Իրատես»

«Իրատես»-ը գրում է. «Ներկուսակցական բախման հետևանքով «Ասպարեզ» պաշտոնաթերթի խմբագիր, ՀՅԴ բյուրոյի անդամ Աբո Պողիկյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Այս առնչությամբ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը  վերահաստատեց` լինելու է հերթական ընդհանուր ժողով, որից առաջ, բնականաբար, խմորումներ կլինեն: Ինչ վերաբերում է Աբո Պողիկյանի հեռացմանը, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ընդգծեց. «Ով էլ որ լինի, բոլորին էլ հարգանքով ենք վերաբերվում որպես անձի, բայց բոլորն էլ պետք է իմանան, որ դաշնակցությունը մեծ ու փոքր չի ճանաչում, եթե կա կանոնագիր, որով կառույցը գոյություն ունի, պետք է հարգենք այդ ավանդույթը, դրա շնորհիվ է, որ դաշնակցությունը կենսունակ է: Ոչ մեկին իրավունք չի տրված խախտելու դա»:

Հարցին` դրսի կառույցների կարծիքը հաշվի չե՞ք առնում (գրել էինք, որ սփյուռքի կառույցները ՀՅԴ-ի այսօրվա քաղաքական դիրքորոշումը ճիշտ չեն համարում), Արմեն Ռուստամյանը շեշտեց. «Բոլորի կարծիքն էլ հաշվի ենք առնում, բայց ըստ մեր կանոնադրային ընթացակարգի: Մենք դրա համար ձև ենք որդեգրել, թե ինչպես հաշվի առնել մեր շարքային ընկերների կարծիքը: Ինչն էլ անում ենք: Իսկ եթե որևէ շարքային ընկեր համարում է, որ իր չընդունված կարծիքը կարող է հրապարակավ պաշտպանել, դա արդեն դաշնակցություն չէ, թող դուրս գա կուսակցությունից ու գնա պաշտպանի իր մարդկային իրավունքները: Կուսակցությանը հարվածել` ներսում լինելով, այսինքն` դեմ գնալ որոշումներին, երբ երդում է տվել, որ պետք է դրանք կատարի անգամ կյանքի գնով, ճիշտ չէ, թող այդ երդմանը հարազատ մնա»: 

Վաղը ձյուն կտեղա
16 Հունվարի 2019, 17:55 Վաղը ձյուն կտեղա
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica