close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շարունակում եմ հետապնդումների մասին դիմումներ ստանալ ՀՀԿ անդամներից. Արմեն Աշոտյան

Քաղաքական

25 Մայիսի 2018, 13:38
 Շարունակում եմ հետապնդումների մասին դիմումներ ստանալ ՀՀԿ անդամներից. Արմեն Աշոտյան

Պարոն Մարուքյանին շնորհակալություն` առաջարկի համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ եթե կան քաղաքական հետապնդումներ, որևէ բան չի խանգարում Արմեն Աշոտյանին` հավաքել սահմանված քանակով ստորագրություններ և դիմել Սահմանադրական դատարան: Նա նաև առաջարկել էր, որ Աշոտյանը դիմի ՄԻՊ-ին, Արթուր Սաքունցին կամ Ավետիք Իշխանյանին, և նշել էր, որ ինքն էլ պատրաստ է նրան օգնել այս հարցում:

«Գնահատում եմ Մարուքյանի մտահոգությունը, բարձր եմ գնահատում նրա մտահոգությունները։ Կարծում եմ՝ նրա պարտավորությունն է այս դեպքում, որպես իշխանության մաս, ստեղծել էլ ավելի ժողովրդավար Հայաստան, որպեսզի բացառվեն նման տեսակի մտահոգություններն ու դեպքերը»,- ասաց Աշոտյանը։

Նա հավելեց, որ այս հարցով կդիմի իրավապաշտպանների, եթե հնարավոր լինի գտնել այնպիսիներին, ովքեր այս ժամանակահատվածում «իրենց քաղաքական ճաշակը չեն խառնել իրավապաշտպանի անաչառ գործունեությանը»։

Անդրադառնալով հետապնդումներին՝ Աշոտյանը նշեց, որ ինքը շարունակում է ՀՀԿ անդամներիցստանալ դիմումներ  իրենց նկատմամբ հետապնդումների մասին։ Նա ասաց, որ այդ դեպքերը լրացուցիչ հետաքննության կարիք ունեն, որպեսզի կա'մ ապացուցվեն, կա'մ հերքվեն: «Ցավոք, նման դիմումների թիվն աճում է»,- հավելեց Աշոտյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica