close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+21°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարուքյանն ու Բաղդասարյանը` ԳՇ նոր պետի մասին

Քաղաքական

25 Մայիսի 2018, 13:00
 Մարուքյանն ու Բաղդասարյանը` ԳՇ նոր պետի մասին

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էմդոն Մարուքյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձան ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ` ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի քննադատությանը:

Աղաբեկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդեն 10 տարուց ավելի է ինչ թողել եմ Զինված Ուժերը, բայց, ի տարբերություն, բանակը թողած շատ գեներալների, երբեք անտարբեր չեմ եղել Զինված Ուժերում իրականացվող թե բարեփոխումների և թե կադրային քաղաքականության նկատմամբ, միշտ ունեցել եմ հստակ կարծիք, որի հետ հաշվի են նստել բոլոր ժամանակների նախարարները և մեծ ու փոքր պետերը։ Պարտավոր եմ հրապարակային բարձրաձայնել իմ կարծիքը նորանշանակ Գլխավոր Շտաբի պետի նշանակման վերաբերյալ։ Արտակին ճանաչում եմ 1994 թվականից, երբ դեռ Մեղրիի գնդի շտաբի պետն էր՝ խիզախ կապիտան։ Իր հետագա կարիերիայում մեծ դեր եմ ունեցել։ Պարտավոր եմ ահազանգել, ամենաանպատրաստ գեներալը նշանակվել է ամենապատասխանատու պաշտոնին։ Անկեղծ անհանգիստ եմ»։

Էդմոն Մարուքյանը նշեց, որ ծանոթ չէ անհանգիստ լինելու հիմքերին, սակայն ասաց, որ նման հարցերը չպետք է հրապարակային ներկայացվեն: «Պարոն Աղաբեկյանը գիտի այն խողովակները, որոնցով կարող էր անձամբ դիմել վարչապետին, հանդիպեր նրա հետ, զրուցեր հետը և հայտներ իր մտահոգությունները»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ չի բացառվում` մինչև Դավթյանին ԳՇ պետ նշանակելը զինվորական շրջանակներում հարցը քննարկվել է: Ըստ նրա` այդ ժամանակ էլ  Աղաբեկյանը կարող էր դիմել վարչապետին:

Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ շփում չի ունեցել Դավթյանի հետ, գնահատական տալ չի կարող: «Այլ խնդիր է, որ նրա հետ աշխատած մարդիկ ունեն գնահատականներ նրա նշանակման վերաբերյալ, բայց դա չպետք է ընդունել որպես հասարակության կարծիք: Պետք է աշխատանքը տեսնելով գնահատական տալ, բայց դա զինված ուժերի կարևոր պոստերից մեկն է»,- ասաց նա:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica