close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան

Քաղաքական

25 Մայիսի 2018, 12:35
 Առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի ընտրություններին. Վահրամ Բաղդասարյան

Գործող Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով. ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ԱԺ ուժերի հետ եկել էինք կոնսենսուսի, որից հետո եղան ընտրություններ, որի արդյունքները բոլորին ուրախացրել էին` թե' միջազգային կառուցյներին, թե' խորհրդարան անցած ուժերին. ուժերը, բացի մեկից, չէին բողոքարկել ընտրությունների արդյունքները»,- ասաց նա, ապա հավելեց, որ իրենք որևէ քննարկումից չեն խուսափի և պատրաստ են քննարկել ԸՕ-ի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները:

Ինչ վերաբերում է վարչապետի այն հայտարարությանը, թե արտահերթ ընտրությունները պետք է տեղի ունենան աշնանը, և հարցին` ինչպե՞ս է պատկերացնում, ընտրությունները պե՞տք է տեղի ունենան աշնանը, Բաղդասարյան պատասխանեց, որ այն, ինչ վերաբերում է Սահմանադրությանը, իրենք պատկերացումով առաջ չեն շարժվում: «Մենք շարժվում ենք Սահմանադրությամբ: Արտահերթ ընտրությունների համար հիմա փաստաթուղթ բերված չէ քննարկման: Չկա փաստաթուղթ, չկա քննարկում, կլինի փաստաթուղթ, կլինի քննարկում: Մենք առայժմ նախապատրաստվում ենք 2022 թվականի ընտրություններին: Եթե ես որևէ այլ կարծիք հայտնեմ` կնշանակի մեկնաբանում եմ Սահմանադրությունը»,- ասաց նա և կրկին նշեց, որ կլինի քննարկում, իրենք կմասնակցեն այդ քննարկումներին, բայց Հայաստանը պետք է շարժվի բացառապես Սահմանադրությամբ:

Պատգամավորը հավելեց, որ չի տեսնում արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն: «Այլ խնդիր կլիներ, եթե մենք խոչընդոտեինք կառավարությանը: Մենք պետք է օժանդակենք նրանց այն ծրագրերի իրականացմանը, որոնք միտված կլինեն մեր երկրի անվտանգությանը, զարգացմանը: Այս պարագայում չգիտեմ` ինչն է դրդապատճառը, որ գնան խորհրդարանական ընտրությունների»,- ասաց նա:

Բաղդասարյանն ընդգծեց, որ ԱԺ-ն իր բնականոն աշխատանքը կարողանում է կատարել` առանց խոչընդոտելու կառավարության աշխատանքներին: «Նիկոլ Փաշինյանի` մայիսի 8-ի ելույթում որևէ շեղում չկար մեր ծրագրային դրույթներից»,- հավելեց նա:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica