close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+31°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անձնավորված չէ. Մարուքյանը` Միհրան Պողոսյանի օգնականի կալանավորման մասին

Քաղաքական

25 Մայիսի 2018, 12:08
 Անձնավորված չէ. Մարուքյանը` Միհրան Պողոսյանի օգնականի կալանավորման մասին

ԱԺ ճեպազրույցների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Էմդոն Մարուքյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի այն հայտարարությանը, թե իր օգնականի նկատմամբ վենդետա է իրականացվում: Նա նշեց, որ եթե Պողոսյանն այդպես է կարծում, կարող է համապատասխան ընթացակարգերով այս հարցին ընթացք տալ:

«Գործող գլխավոր դատախազը ՀՀԿ-ի կողմից ներկայացված և ընտրված դատախազ է, Քննչական կոմիտեի ղեկավարը, ՀՔԾ ղեկավարը` նույնպես, հետևաբար` այնպես չի, որ եթե մի խնդիր լինի, այս մարմինները չեն գործի և համապատասխան ընթացակարգերով իրավական գնահատականներ չեն տա: Նաև չեն կարող ասել, որ` դուք եկաք, բոլոր իրավապահ համակարգի ներկայացուցիչները փոխվեցին, ու հիմա մենք հետապնդվում ենք»,- ասաց պատգամավորը։

Մարուքյանը նշեց, որ ոստիկանության պահանջը եղել է պարզել, թե ովքեր են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել, ու այդ մասով միջոցներ են ձեռնարկվել։ Նրա խոսքով` բոլոր նրանք, ովքեր մեղավոր լինեն` անկախ նրանից, թե ում եղբայրը կամ օգնականը կլինեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ «Դա անձնավորված չէ։ Բոլորը օրենքի առջև հավասար են»,- հավելեց պատգամավորը։

Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica