close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2019
USD1485.42
GBP1628.13
EUR1553.38
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոմպրոմիսի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը. ԱԳ նախարար

Քաղաքական

25 Մայիսի 2018, 11:52
 Կոմպրոմիսի հիմքում դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը. ԱԳ նախարար

Ներկայումս մեր կարևորագույն նպատակը Արցախյան հարցի շուրջ բանակցությունների դինամիկան պահելն է և արցախյան կողմին բանակցային գործընթացում ներգրավելը բացառապես Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Անդրադառնալով Թրամփի` Ադրբեջանի նախագահին ուղղված ուղերձում առաջիկա ամիսներին Արցախյան խնդրի կարգավորման հավանականության վերաբերյալ հայտարարությանը` Մնացականյանն ասաց. «Բոլորիս հույսն է, որ կարգավարումը լինի շատ շուտ, բայց կարգավորումը պետք է արտահայտի մեր շահերը, մեր նպատակները: Բնականաբար, մենք խոսում ենք կոմպրոմիսի մասին, բայց դրա հիմքում առաջին հերթին դրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը»:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանում կլինեն Ֆրանսիայի արտգործնախարարը և Միացյալ Նահանգների ներկայացուցիչը:

Խոսելով իր և Մամեդյարովի կամ Ալիև-Փաշինյան հնարավոր հանդիպումների մասին` արտգործնախարարը նշեց, որ այդ հանդիպումները բանակցային գործընթացի տրամաբանության մեջ են, սակայն ե՞րբ կլինեն, հստակ չի կարող ասել:

7 օր` առաջնագծում
19 Հունվարի 2019, 13:45 7 օր` առաջնագծում
Հրդեհ` Մարմարաշենում
19 Հունվարի 2019, 11:48 Հրդեհ` Մարմարաշենում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica