close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2018
+18°
+23°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2018
USD1485.62
GBP1638.83
EUR1558.03
RUB17.34
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուս պրանկեր Կուզնեցովը պատմել է «Ջոնսոն-Փաշինյան զրույցի» մանրամասները

Խճանկար

25 Մայիսի 2018, 10:44
 Ռուս պրանկեր Կուզնեցովը պատմել է «Ջոնսոն-Փաշինյան զրույցի» մանրամասները

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ: Կուզնեցովը РИА Новости-ին պատմել է զրույցի մանրամասները:

«Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում: Կարծում եմ` պատճառն այն էր, որ Հայաստանի վարչապետը նրան ծանոթ չէր, և նա հստակ չէր հասկանում` ինչպես իրեն պահի նրա հետ. նա կլինի Ռուսաստանին կո՞ղմ, թե՞ դեմ: Մենք խոսեցինք 20 րոպե, քննարկեցինք Սկրիպալների գործը, Սիրիան, Իրանի հարցով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, և վերջում մեր խոսակցությունը վերածեցինք շոուի»,- պատմել է Կուզնեցովը:

Նրա խոսքով` Ջոնսոնը հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, երբ զրույցը ամբողջությամբ շոուի է վերածվել: Պրանկերներն ասել են Ջոնսոնին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նույնպես թունավորել են Լեհաստանում, բայց նա իր հետ հակաթույն է ունեցել՝ «Օպոխմել» անունով: «Ջոնսոնը մի քանի անգամ կրկնեց այդ անունը, հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ, և լռեց»,- պատմել է Կուզնեցովը:

Նրա խոսքով՝ Ջոնսոնի հետ նրանք կապ են հաստատել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի  տեղակալ Ալան Դունկանի օգնությամբ:

Ի դեպ, Փաշինյանի հետ «զրույցի» սկզբում Ջոնսոնը շնորհավորել է նրան խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու համար: Ջոնսոնը խորհուրդներ է տվել`ինչպես ավելի լավ կլինի շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica