close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+21°
+26°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ելք»-ում լուրջ տարաձայնություններ կան. «Հրապարակ»

Քաղաքական

25 Մայիսի 2018, 10:28
 «Ելք»-ում լուրջ տարաձայնություններ կան. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Խորհրդարանի «Ելք» խմբակ­ցությունը դեռ ղեկավար չունի: «Բանավեճն» ընթանում է էդմոն Մարուքյան-Լենա Նա­զարյան տանդեմում: Որոշում­ները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով. եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում:

Թիմը սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում. էդմոն Մարուքյանին առաջարկ­վել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան:

«Ելք»-ում իսկա­պե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին:

««Ելք»-ում միշտ կան տարա­ձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է. մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»: Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձեզ եք ավելի հարմար գտնում, թե էդմոն Մարուքյանին: «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica