close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+21°
+26°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ոստիկանության հաջորդ հանրային քննարկումը կլինի վարորդական վկայականների տրամադրման կարգ մասին

Իրավունք

24 Մայիսի 2018, 21:53
 Ոստիկանության հաջորդ հանրային քննարկումը կլինի վարորդական վկայականների տրամադրման կարգ մասին

Մայիսի 24-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով  վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների թեմայով հանրային քննարկում, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության, հասարակական կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ, նաև քաղաքացիներ։

Ոստիկանության պետի տեղակալն ընդգծեց, որ տեսա և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների փաստերով իրականացվող վարչական պատասխանատվության քաղաքականության փոփոխության, տույժերի, տուգանքների համաներման հիմքում մարդասիրության սկզբունքն է՝ վարորդների վարչական բեռը թեթևացնելու նպատակով։ Հանրային քննարկման մասնակիցները ողջունեցին ոստիկանության մոտեցումները՝ հույս հայտնելով, որ ոստիկանության որդեգրած նոր քաղաքականությունը վարորդների շրջանում չի հանգեցնի ամենաթողության, և չի վտանգվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հավաստեցին, որ վարորդները կնախազգուշացվեն միայն նվազ վտանգավոր իրավախախտումների պարագայում, իսկ երթևեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության։ Հովհաննես Քոչարյանը հավելեց, որ ոստիկանությունը մտահոգ է մոտ ապագայում նախազգուշացումների քանակի վերաբերյալ տեխնիկական համակարգ ունենալու խնդրով։ Հանրային քննարկման ընթացքում անդրադարձ արվեց նաև ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող մի շարք այլ խնդիրների, որոնք կլուծվեն  ոստիկանություն-հասարակություն, մասնավորապես՝ ճանապարհային ոստիկան-վարորդ  ակտիվ համագործակցության արդյունքում։ Մի քանի ժամ տևած հանրային քննարկումն անցավ կառուցողական մթնոլորտում։

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը ավարտին փաստեց, որ նմանօրինակ հանրային քննարկումները դրական են ազդում ոլորտում առկա խնդիրների ավելի արդյունավետ լուծման վրա և հաջորդ հանդիպման քննարկման թեման կլինի վարորդական իրավունքի վկայականների տրամադրման կարգը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica