close
Եղանակը Երևանում
18 Օգոստոսի 2018
+20°
+33°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատման համար քրեական գործ է հարուցվել

Իրավունք

24 Մայիսի 2018, 19:30
 «Դիլիջան ազգային պարկ»-ում ապօրինի ծառահատման համար քրեական գործ է հարուցվել

2018 թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել «hetq.am

» լրատվական կայքում տեղադրված ««Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ում ծառեր են հատվել» վերնագրով հրապարակումը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ դրանցում առկա տվյալներն ստուգելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Նույն փաստով բաժին է ստացվել նաև «Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ»-ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունը:

 Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2018թ մայիսի 4-ին անհայտ անձը, կոտրելով բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-Ի Հաղարծին տեղամասի թիվ 3 պահաբաժնի ուղեփակոցի կախովի փականը, մուտք է գործել «Ղամշկուտ» կոչվող անտառամաս և ապօրինի կերպով հատել,  մինչև աճի դադարեցման աստիճանի վնասել թվով 4 հատ հաճարենի, 1 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր: Դրա հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.210.000 դրամի նյութական վնաս:

Բացի դրանից, 2018թ. մայիսի 11-ին Տավուշի մարզի դատախազությունից ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին է ուղարկվել նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամների կողմից սոցիալական ցանցերի միջոցով՝ ծառահատումների վերաբերյալ տեսագրությունը:

 Փաստի առթիվ ոստիկանության նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Ա. Թ.-ն համայնքի մի խումբ բնակիչների խնդրանքով տրակտորիստ Ս. Հ.-ին տրամադրել է իր տիրապետման տակ գտնվող T 130 մակնիշի թրթուռավոր բուլդոզերը, և վերջինս 2018թ. մայիսի 7-ին և 8-ին Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Հաղարծին տեղամաս մասնաճյուղի թիվ 1 պահաբաժնի «Փիշիկ» կոչվող տարածքում, խախտելով բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը, ապօրինի բացել է անտառամիջյան ճանապարհ, այդ ընթացքում դեգրադացիայի ենթարկել հողի վերին շերտը և տապալել թվով 39 հատ տարբեր տեսակի և տրամագծերի թաց կանգուն ծառեր, որը անզգուշությամբ առաջացրել է էական՝ 2.512.289 դրամի վնաս: Բացի այդ պարզվել է նաև, որ Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի պահպանության համար պատասխանատու մի խումբ անձինք, վերոնշյալ գործողությունների ընթացքում ոչ պատշաճ կատարելով իրենց պարտականությունները և ցուցաբերելով անփութություն, համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ, որի  հետևանքով պետությանը պատճառվել է վերոնշյալ էական վնասը:

  Նկատի ունենալով, որ վերոնշյալ երկու դեպքերում էլ նյութերում առկա են առերևույթ հանցագործության առերևույթ հատկանիշները մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում հարուցվել է երկու քրեական գործ: Առաջին դեպքով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ   հոդվածի  3-րդ մասով (ծառերի ապօրինի հատում՝ առանձնապես խոշոր վնաս պատճառելով), երկրորդ դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ (բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը) և 315-րդ  հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

ՀՀ Տավուշի մարզի դատախազությունից քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչություն՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
Երևանում մեքենա է այրվել
16 Օգոստոսի 2018, 22:54 Երևանում մեքենա է այրվել

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica