close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2019
USD1485.11
GBP1622.83
EUR1551.67
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախյան հարցի լուծման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Տարածաշրջան

24 Մայիսի 2018, 17:38
 Արցախյան հարցի լուծման համար ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն. Թուրքիայի մեջլիսի նախագահ

Թուրքիայի մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը Թուրքիայում գտնվող` Ադրբեջանի սփյուռքի հարցերով նախարար Ֆուադ Մուրադովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան հիմնահարցին։

Ըստ Haberler-ի` Քահրամանը հերթական անգամ համոզմունք է հայտնել, որ Արցախյան հարցը նաև իրենց հարցն է: «Ղարաբաղի խնդիրը նաև մեր խնդիրն է, ինչպես որ Կիպրոսի հարցը Ադրբեջանինն է, իսկ Քաշմիրինը` իսլամական աշխարհինը։ Հավատում ենք, որ նման հարցերի կարգավորման համար  ավելի կտրուկ քայլեր պետք է իրականացվեն»,- ասել է նա:

Քահրամանը պնդել է նաև, որ այս հարցում ՄԱԿ-ը չի կատարում իր գործառույթները։ Նրա կարծիքով` անհրաժեշտ է ավելի լուրջ զբաղվել այն հարցերով, որոնք վտանգ են ներկայացնում աշխարհի և տարաշրջանային խաղաղության համար։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica