close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիեզերական նվեր Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Հասարակություն

24 Մայիսի 2018, 12:00
 Տիեզերական նվեր Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ

Մոտենում է Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակը  և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Այդ երկու տոներին նվիրված արտասովոր նվեր է պատրաստվում: Պետերբուրգցի բարերար Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ` այս տարվա սկզբին խորհրդանշական ակցիայի հիմք է դրվել` Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի դրոշներն ուղարկվել են տիեզերական ճանապարհորդության՝ Միջազգային տիեզերակայան: Այդ մասին հայտնում է novostink.ru-ն:

Նախաձեռնությանն աջակցել են մի շարք մարդիկ ՀՀ-ից և ՌԴ-ից, նաև` «Ռոսկոսմոս»-ի ղեկավարությունը: Հրաչյա Պողոսյանն օրհնություն է ստացել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից:

Ներկայումս դրոշները հերթական պտույտն են կատարում Երկիր մոլորակի շուրջըվ:

Ռուս տիեզերագնացների անձնակազմը Երկիր է վերադառնալու սեպտեմբերին: Հոկտեմբերին Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի և Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ Երևան է ժամանելու Ռուսաստանի պատվիրակությունը, որի կազմում են լինելու նաև տիեզերագնացները: Նրանք էլ այդ դրոշները կփոխանցեն Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի իշխանություններին:

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica