close
Եղանակը Երևանում
23 Հունիսի 2018
+26°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնս 2018
USD1482.19
GBP1640.83
EUR1561.80
RUB17.64
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ոսկե ծիրանը» կայանալու է. Լիլիթ Մակունց

Մշակույթ

23 Մայիսի 2018, 17:08
 «Ոսկե ծիրանը» կայանալու է. Լիլիթ Մակունց

Երբ ինձ վստահություն հայտնեցին, որ ինձ տեսնում են կառավարության կազմում, ես պատկերացրեցի իմ դերակատարությունը մի շարք առումներով և պատրաստվում եմ հետևողական լինել. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ընդունեց նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը: Նա նաև հավելեց, որ ինքը քաղաքական պայքարի մեջ է դեռևս 2004 թվականից ու իրեն շահառու կողմ է համարում:

Նախարարը նշեց, որ իրենց առաջնահերթ խնդիրներից մեկը լինելու է օրենսդրական դաշտի կարգավորումը:

Անդրադառնալով «Ոսկե ծիրան» փառատոնի խնդիրներին՝ նախարարը հավաստիացրեց, որ փառատոնը կայանալու է։ «Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ «Ոսկե ծիրանը» կայանալու է։ Երեկ մենք հանդիպում ենք ունեցել «Ոսկե ծիրանի» տնօրենի հետ, ու որևէ խնդիր չկա: Ֆինանսական կարգավորումների հետ կապված հարցեր կան, որոնք կարգավորվել են։ Հետագա համագործակցության հետ կապված կան կետեր, որոնք պետք է վերանայել»,- նշեց նա։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica