close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող. Արմեն Ռուստամյան

Քաղաքական

23 Մայիսի 2018, 16:41
 Պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող. Արմեն Ռուստամյան

Խորհրդարանում այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին` արդյո՞ք հնարավոր է ստորագրվի կոալիցիոն հուշագիր ՀՅԴ, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների միջև: Ռուստամյանը պատասխանեց, որ կա մի խնդիր, որ բաց է մնացել:

«ԱԺ կանոնակարգ» օրենքով նախատեսված է, որ պետք է լինեն կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ: Կանոնակարգ- օրենքի 7-րդ հոդվածը սահմանում է` ինչպես դա պետք է առաջանա: Հոդվածի մի մասով ասվում է, որ դա տեղի կարող է ունենալ 54 և ավելի տոկոս այն ունեցող ուժերի միջև, այսինքն` նրանք ձևավորեն կոալիցիա, բայց այդ մասով չի տեղավորվում, քանի որ այդպես կնշանակի, որ Հանրապետականն է շարունակում մնալ կառավարող, որը կառավարություն չի ձևավորել: Բայց կա հոդվածի մյուս մասը, որում ասվում է, որ կոալիցիայի հուշագիր ստորագրած խմբակցությունները, դրա մասին հայտարարելով, համարվում են կառավարող, և ովքեր կառավարության ձևավորման մասին այդ հուշագիրը չեն ստորագրել, դառնում են ընդդիմադիր»,- բացատրեց պատգամավորը:

Ռոսւտամյանի կարծիքով` հոդվածի հենց երկրորդ մասով էլ պետք է առաջնորդվել: «Դա արդեն տեղի ունեցած պետք է լիներ: Մենք ֆորմալ առումով հայտարարել ենք, որ դուրս ենք եկել կոալիցիայից: Նախատեսված է, որ եթե դուրս ես գալիս կոալիցիայից, դառնում ես ընդդիմադիր, բայց մենք նոր կառավարություն ենք ձևավորել, և այս իրավիճակը անհասկանալի է ոչ միայն մեր պարագայում, այլև` ընդհանրապես»,- նշեց նա:

Դիտարկմանը` ստացվում է, որ քաղաքական այս վիճակն իրավանանական ոչ մի կանոնի մեջ չի տեղավորվում, պատգամավորն արձագանքեց. «Քանի որ ֆորսմաժորային իրավիճակի հետևանք է այս ամենը, բնականաբար, կարող են առաջանալ իրավական կազուսներ, որոնք պետք է կարգավորվեն, բայց լուծման հնարավորությունը, կարծում եմ, այն է, որ հենց երևի հուշագրի ստորագրման միջոցով պետք է կառավարող և ընդդիմադիր խմբակցություններ առաջանան»:

Նա միևնույն ժամանակ ասաց, որ հարցը բարձրացրել են: ««Ելք»-ում քննարկում են այդ խնդիրը: Դեռևս չենք հասել որոշակի եզրահանգման, բայց ես իմ կարծիքին եմ մնում, որ, ի վերջո, շատ հստակ պետք է լինի` անկախ նրանից` փոքրամասնության կառավարություն է, թե` ինչ, բայց պետք է հստակ դառնա` խմբակցություններից որն է ընդդիմադիր, որը` կառավարող»,- շեշտեց պատգամավորը:

Ռուստամյանը հավելեց, որ խնդիր չի դնում, որ պետք է կոալիցիոն հուշագիր ստորագրվի: «Ես ասում եմ, որ պետք է պարզաբանվի և հստակ դառնա` կանոնակարգը պարտադրում է, որ խորհրդարանում պետք է լինեն կառավարող և ընդդիմադիր պատգամավորներ»,- ասաց նա:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանն է ցանկություն հայտնել, որ ձևավորվի կառավարություն` իրենց մասնակցությամբ: «Մենք ասել էինք, որ կաջակցենք Փաշինյանին, բայց չենք հավակնում պաշտոնների: Առաջարկը եղել է Փաշինյանի կողմից: Մենք սա համարել ենք նորմալ և պորտֆելների ու նման այլ հարցերի հետ կապված  որևէ սակարկություն չի եղել»,- ասաց նա:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica