close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+1°
+3°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները. Փաշինյան

Բլոգեր

23 Մայիսի 2018, 12:34
 Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին: Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար:

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ: Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի:

Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաեւ համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ եւ կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica