close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք արդարացիորեն ենք քննադատել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը. Փաշինյան

Քաղաքական

21 Մայիսի 2018, 21:17
 Մենք արդարացիորեն ենք քննադատել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունը. Փաշինյան

Այսօր կառավարության անդմաների երդմնակալության արարողությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հրաժարվել «Ազգ-բանակ» գաղափարախոսությունից, Փաշինյանը հարցրեց. «Իսկ ի՞նչ է դա իրենից ներկայացնում»: Նշենք, որ այսօր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել էր ԱԱԽ նոր քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ինը դեմ է «ազգ-բանակ» գաղափարախոսությանը:

Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե մեկ տարվա «Ազգ-բանակ» քարոզչությունից հետո որևէ մեկը լավ չի պատկերացնում ինչ է դա նշանակում, նշանակում է, որ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ է այն նշանակում:

«Կոչ կանեի, որ զերծ մնանք այդպիսի թատերականացված հայտարարություններից»,- ասաց նա:

Լրագրողները հիշեցրեցին,որ պաշտպանությւան նոր նախարար Դավիթ Տոնոյանը լավ է արտահայտվել «Ես եմ» ծրագրին, որի նախաձեռնողը նախկին նախարար Վիգեն Սարգսյանն էր: Փաշինյանը նշեց.

«Ունենք կոնկրետ օրենքի նախագիծ, որի դրույթներից մեկը կոչվում է. «Ես եմ», իսկ «Ազգ-բանակ»-ը որտե՞ղ է ձևակերպված: Դա գաղափար է, որի մասին խոսվել է, և որը քննադատության է արժանացել նաև մեր խմբակցության կողմից: Այդ քննադատությունը շատ արդարացված քննադատություն է, հարցեր են հնչել, թե ի՞նչ ենք հասկանում դրա տակ: Արդյո՞ք մենք դրա տակ հասկանում ենք միլիտարիզացված հասարակություն,որին փորձում են ուսադիրների տակ քաշել` հնազանդ պահելու համար: Մենք տեսանք, որ մեր հասարակությունը այդպիսին չի լինի:  Հակառակը, ոչ ոք չպետք է իրավունք ունենա ընտրությունների ժամանակ ներազդել զինվորի քաղաքացիական ընտրության վրա»:

 

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica