close
Եղանակը Երևանում
19 Օգոստոսի 2018
+21°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Օգս 2018
USD1483.14
GBP1613.68
EUR1549.86
RUB17.16
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ճոխության մոլուցքից պետք է ազատվել. ԿԳ նախարարը՝ ավարտական երեկոների մասին

Հասարակություն

21 Մայիսի 2018, 17:30
 Ճոխության մոլուցքից պետք է ազատվել. ԿԳ նախարարը՝ ավարտական երեկոների մասին

Դրամահավաքություն ասելով՝ ավարտական երեկոները նկատի չեմ ունեցել, խոսքը վերաբերում է այն հսկայական գումարներին, որ հավաքվում և նվերների տեսքով հայտնվում են տնօրենների, ուսուցիչների սեղաններին. «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ վերահիշյալ դեպքն արդեն կոնկրետ կաշառք է և իր համար անընդունելի: «Դրա համար առաջին օրվանից պայքարում եմ դրա դեմ և շատ ուրախ եմ, որ արդյունք է տալիս: Ստացել եմ ավելի քան 100 հաղորդագրություն, համաձայն որոնց՝ տնօրենները, ուսուցիչները վերադարձնում են այն գումարները, որոնք նախկինում հավաքվել են:  Որոշ տնօրեններ, որ ակնկալիք են ունեցել դրամահավաքների հետ կապված, փորձում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել նախարարի խոսքերի վրա և արհեստականորեն խոչընդոտում են միջոցառումների, ավարտական երեկոների անցկացմանը»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նրա՝  ոչ այդքան մեծ գումարներով հնարավոր է շատ լավ օր անցկացնել ավարտական քննություններից հետո:  Նախարարի խոսքով՝ գուցե հնարավոր լինի հետագայում բյուջե նախատեսել այդ ավարտական միջոցառումների համար: «Ճոխության մոլուցքից պետք է ազատվել: Ուզում եմ ծնողներին և աշակերտներին ասել, որ որևէ խոչընդոտ չկա այդ օրվա ձեր ժամանցի հետ կապված, բայց այն չպետք է զգալի խնդիրներ ստեղծի ձեր ծնողների համար: Ծնողները շատ փոքր գումար պետք է հավաքեն, սակայն սեպտեմբեր ամսից արդեն իսկ գումարներ են հավաքում՝ նվերներ գնելու համար: Սրա դեմ դաժան պայքար է գնալու»,- նշեց Հարությունյանը:

Ջերմաստիճանը կնվազի
18 Օգոստոսի 2018, 20:09 Ջերմաստիճանը կնվազի
Իրավիճակը՝ շփման գծում
18 Օգոստոսի 2018, 15:53 Իրավիճակը՝ շփման գծում
ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
17 Օգոստոսի 2018, 22:13 ՃՏՊ` Առինջ գյուղի մոտ
Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Օգոստոսի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica