close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+18°
+32°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, իսկ հետո դին գցել փոսն ու այրել. մանրամասներ

Հասարակություն

21 Մայիսի 2018, 17:05
 20-ամյա երիտասարդին սպանել են ավտոտնակում, իսկ հետո դին գցել փոսն ու այրել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է 20-ամյա երիտասարդի սպանության շարժառիթը, բավարար փաստական տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում, որից հետո դին տեղափոխվել է՝ հետքերը թաքցնելու նպատակով։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018 թվականի մայիսի 17-ի առավոտյան՝ Սիլիկյան թաղամասի 3-րդ գյուղից դեպի գերեզմանատան 2-րդ հատվածի ուղղությամբ ձախ հատվածում՝ փորվածքի մեջ, հայտնաբերվել էր երիտասարդ տղամարդու դի՝  մետաղական լարով կապված և այրված, պարանոցի շրջանում՝ կտրած-ծակած վնասվածքներով։ 

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողի ինքնությունը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է՝ ծնված 1998թ., սպանության դեպքի իրական վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա երիտասարդի սպանությունն իրականում տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում՝ ավտոտնակում։ Առաջացած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նախ դանակով հարվածներ է հասցրել տուժողի պարանոցի հատվածին, այնուհետև հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակը տեղափոխել Սիլիկյան թաղամասի գերեզմանատան մոտ, որտեղ էլ, դիակի վրա լցնելով յուղ և բենզին, այրել է:

Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ նա պատմել է դեպքի հանգամանքները:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կասկածյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica