close
Եղանակը Երևանում
20 Հունիսի 2018
+21°
+26°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնս 2018
USD1482.02
GBP1634.24
EUR1557.50
RUB17.59
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, ով ունի միլիարդներ. Ջավադյան

Քաղաքական

21 Մայիսի 2018, 16:46
 Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, ով ունի միլիարդներ. Ջավադյան

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից  լրագրողները խորհրդարանում հետաքրքվեցին ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանի արած հայտարարությունների մասին: Մասնավորապես` Վանեցյանը ԶԼՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ սկանդալային բացահայտումներ են սպասվում, ասել էր, թե դեմ է, որ չարաշահումներ իրականացրած մարդիկ հայտնվեն ճաղերի ետևում, և որ ավելի լավ է` գումարները վերադարձնեն:

Ջավադյանը նշեց, որ քննություն է իրականացվում ու դրա մասին պատկան մարմինները` ԱԱԾ-ն, դատախազությունը, քննչական կոմիտեն և այլն, կհայտարարեն: «Մենք այդ հարցերով չենք զբաղվում: Ինչ վերաբերում է մեր կողմից տրվող ինֆորմացիոն փոխանակմանը, ապա մենք ունենք որոշակի ինֆորմացիայի զանգված, որը փոխանակվում է, բայց հայտարարություններն ավելի շատ վերաբերում են տեռորիզմի ֆինանսավորմանը, փողերի լվացման ոլորտին: Որևէ ինֆորմացիայի այդ մասով մենք չենք տիրապետում»,- ասաց նա:

Հարցին` տրամաբանակա՞ն է, որ երկրից 10 մլրդ դոլարի չափ գումար է դուրս եկել, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե` ոչ, այս երկրում չկա 10 մլրդ դոլար, որ դուրս էլ գա: Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա մի բիզնեսմեն, որ ունի այդքան գումար, ունի միլիարդներ»:

Դիտարկմանը` ոչ թե մեկ, այլ մի քանի բիզնեսմեններ, նա պատասխանեց. «Ես նման ինֆորմացիա չունեմ»:

Հարցին էլ` իշխանափոխությունից հետո արդյո՞ք նկատվում է կապիտալի արտահոսք, Ջավադյանն արձագանքեց, որ կանխիկ փողերի արտահոսքը ՀՀ-ից նախևառաջ օրենքով է արգելված: «Օրենքով կա կանխիկ արտահոսքի արգելք: Մենք ունենք սահմանափակում, իսկ ոչ կանխիկ ձևով արտահոսքը մեր կողմից քիչ, թե շատ վերահսկվում է, մենք դա տեսնում ենք»,- ասաց նա:

Հարցին` այս պահին հեղափոխությունը որևէ դրական ազդեցություն գործե՞լ է բանկային համակարգի վրա, Ջավադյանը պատասխանեց. «Իհարկե, գործել է ձեր կյանքի վրա, որ դուք տենց հարցեր եք տալիս, բայց ես ասեմ` բանկային համակարգն է նաև դրական ազդեցություն ունեցել այդ գործընթացի վրա, ֆինանսական կայունություն է եղել: Մենք ունեցել ենք ֆինանսական կայուն վիճակ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica