close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2018
+18°
+29°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2018
USD1483.03
GBP1617.31
EUR1550.85
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Սպորտ

21 Մայիսի 2018, 16:19
 Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Մայիսի 18-ից 20-ը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացվեց սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որի ընթացքում ուժերը չափեցին 26 պետության ավելի քան 300 մարզիկներ: 

Հայաստանը ներկայացնող սամբիստները նվաճեցին 6 մեդալ: Վանաձորցի Տիգրան Կիրակոսյանը դարձյալ փայլուն ելույթներ ունեցավ և հերթական անգամ հռչակվեց Հին աշխարհամասի մարզական սամբոյի չեմպիոն` 52 կգ քաշային կարգում:

Մարզական սամբոյի մեկ այլ ներկայացուցիչ` Արսեն Ղազարյանը, արժանացավ բրոնզե պարգևի 74 կգ քաշային կարգում:

Մարտական սամբոյի մրցաշարում հանդես եկող Գրիգոր Մխիթարյանը /52կգ, Գյումրի/, Մխիթար Մխիթարյանը /57 կգ, Սպիտակ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ, Եղվարդ/, Դավիթ Պետրոսյանը /82կգ, Արցախ/ նույնպես նվաճեցին բրոնզե մեդալներ:

Այսպիսով` Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա վեց մեդալով` մեկ ոսկի, հինգ բրոնզ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica