close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+10°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Արիկն ագրեսիվ էր, Խաչիկը` լրջին մոտ». լեզվաբանի ամուսնու սպանության գործով առանցքային վկան հերքում է ասածները

Իրավունք

21 Մայիսի 2018, 15:45
 «Արիկն ագրեսիվ էր, Խաչիկը` լրջին մոտ». լեզվաբանի ամուսնու սպանության գործով առանցքային վկան հերքում է ասածները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվեց 2016թ. հունիսի 4-ին Նուբարաշենի խճուղում մի խումբ անձանց կողմից Եղիշե Խաչատրյանի դաժանաբար սպանության գործով վկա Հայկ Պետրոսյանի հարցաքննությունը: Նա այս գործով առանցքային վկաներից է` սպանության դեպքի վայրի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տնօրենը:

Նախաքննության ընթացքում վկան հայտարարել էր, որ նախքան տաքսու վարորդի (այս գործով տուժող Սանասար Գաբրիելյանը- հեղ.)` տեխսպասարկման կետ գալը` դրսից տղամարդկանց և կանանց խառը ձայներ է լսել, սակայն դատարանում հայտնեց, որ երբ տաքսու վարորդն «Օպել» մակնիշի մեքենայով եկել է, իրենք որևէ բանից տեղյակ չէին: Ավելին` քննիչի մոտ Պետրոսյանը ցուցմունք է տվել, որ ձայները լսել է բոքսում գտնվելու ժամանակ, սակայն դատարանում նշեց, որ տեխսպասարկման կետի դռան մոտ էր:

Վկան նախաքննության ընթացքում հայտնել էր, որ «Օպելի» վարորդի վրա հարձակվել են 3-4 հոգի, այդ թվում` Խաչիկ Կոսյանը (հեղ. գործով ամբաստանյալներից), մինչդեռ նախորդ դատական նիստում նշել էր, որ միայն մեկն է հարձակվել` Արիկը (այս գործով ամբաստանյալ Արարատ Նիկողոսյանը- հեղ.):

Վկան այսօր դատարանում պարզաբանեց, որ 3-4 անձ ոչ թե հարձակվել են վարորդի վրա, այլ մոտեցել են տեխսպասարկման կետին, և նրանցից միայն մեկն է հայհոյելով հարձակվել վարորդի վրա: Վկան դատարանում հերքել է նաև նախաքննության ընթացքում իր տված այն ցուցմունք, որ տաքսու վրա հարձակվողներից է եղել նաև Խաչիկ Կոսյանը: Թեև քննիչի մոտ տված ցուցմունքում վկան հայտնել էր, որ նախքան տաքսու վարորդի ժամանելը տեխսպասարկման կետում որևէ անձ կամ մեքենա չի եղել, սակայն դատարանում նշել էր, որ իր մոտ է եղել Խաչիկ Կոսյանը:

Հայկ Պետրոսյանի խոսքով` Կոսյանն իր մոտ էր բերել «Տոյոտա» մակնիշի վթարված ավտոմեքենա, և իրենք այդ ողջ ընթացքում մեքենայի հարցով են զրուցել: Իսկ քննիչի մոտ Պետրոսյանը պատմել էր, որ ինքը Կոսյանին ասել է` գնա, երկուշաբթի կգաս, իսկ ինքը մնացել է բոքսում այնքան ժամանակ, մինչև դրսից աղմուկ է լսել:

Ըստ նրա` Կոսյանն ագրեսիվ վարք չի ցուցաբերել, հանգիստ կանգնած է եղել, մինչդեռ նախաքննության ընթացքում նա պնդել էր, որ վարորդի վրա հարձակված տղաներից Արիկն ու Խաչիկը շատ ագրեսիվ էին: Նախաքննության ընթացքում վկան նաև հայտնել էր, որ տաքսու վարորդի վրա հարձակվողները ալկոհոլի ազդեցությա տակ էին, սակայն դատարանում նա նշեց, թե չի հիշում` ում վրայից էր հոտ գալիս: Ըստ վկայի` Խաչիկը հարբած չէր, և նրա պահվածքը «լրջին մոտ էր»:

Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, տաքսու վարորդը, փողոցում տեսնելով Եղիշե Խաչատրյանի հետ կատարված միջադեպը, փորձել է հանգստացնել տղաներին, ովքեր այնուհետև հետապնդել են նրան մինչև տեխսպասարկամն կետ և հարձակվել նրա վրա:

Հայկ Պետրոսյանն այսօր դատարանում հերքեց նաև ամբաստանյալների կողմից տուժող Էմմա Աբրահամյանին հարվածելու վերաբերյալ` իր հայտնած տեղեկությունները: Վկա Հայկ Պետրոսյանը, նախաքննության ընթացքում մեջբերելով տեխսպասարկման կետ եկած տաքսու վարորդի խոսքերը, ասել էր. «Վարորդը ասում էր` օգնեք, սպանում են»: Այսօրվա նիստում վկան տուժողի այս խոսքերը յուրովի մեկնաբանեց: Ըստ նրա` «օգնեք, սպանում են, ասելով` Սանասար Գաբրիելյանը նկատի ուներ ոչ թե Եղիշե Խաչատրյանի սպանությունը, այլ` որ իրեն են ուզում սպանել: Վկա Հայկ Պետրոսյանն այդպես էլ չկարողացավ դատարանում հիմնավորել իր` նախաքննության ընթացքում և դատարանում տված ցուցմունքների միջև առկա էական հակասությունները:

Վկան միայն հաստատեց, որ ինքը դատարանում ավելի հուզված և ընկճված է, քան երկու տարի առաջ քննիչի մոտ հարցաքննվելիս: Նա իր հուզմունքը պատճառաբանեց նրանով, որ մետ 20 օր առաջ մահացել է իր կինը:

Դատախազի հարցին, թե ե՞րբ էր ավելի լավ հիշում դեպքը` քննիչի մոտ հարցաքննվելի՞ս, թե՞ դատարանում, պատասխանեց, որ հիմա` դատարանում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի Հակոբյանի, Արթուր Զաքարյանի և ինքնությունը չպարզված անձի հետ, խուլիգանական դրդումներով, Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի` կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում և, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, ապօրինաբար Ե.Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

5 ամբաստանյալները մեղադրվում են նաև խմբի կազմում, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով, խուլիգանություն կատարելու մեջ:

Ազգային ժողովի նիստն` ուղիղ
21 Նոյեմբերի 2018, 11:03 HES_VIDEOԱզգային ժողովի նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica