close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2019
+12°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե հաղթեմ ընտրություններում, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից. Փերինչեք

Տարածաշրջան

21 Մայիսի 2018, 14:51
 Եթե հաղթեմ ընտրություններում, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ի կազմից. Փերինչեք

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ եթե ինքը հաղթի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից։

«ՆԱՏՕ-ն Թուրքիայի մեջ թշնամի է տեսնում, թեև Թուրքիան դրա անդամ է: Բոլորովին վերջերս դաշինքը զորավարժություններ էր անցկացնում, որոնց ընթացքում Աթաթուրքը և Թուրքիայի գործող նախագահը որպես մարտական թիրախ էին ներկայացվել: ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում ահաբեկչական քրդական խմբավորումներին, նրանց զինում, այդ պատճառով Թուրքիան և ԱՄՆ-ն արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մեր կուսակցությունը գա իշխանության, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն «Ինջիրլիք» ավիաբազայից կհեռանան տուն, իսկ ավիաբազան կանցնի թուրք զինվորականների հսկողության տակ, Թուրքիայում էլ չի մնա ոչ մի ամերիկյան ռազմական ներկայություն»,- ասել է Փերինչեքը:

Նա նաև նշել է, որ հանդես է գալիս Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: Ըստ  նախագահի թեկնածուի` ընտրություններում հաղթանակից հետո ինքն անմիջապես  երկիր կհրավիրի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին` դրանով իսկ ամրապնդելով ՌԴ-ի հետ հարաբերությունները:

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica