close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2018
+11°
+21°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2018
USD1483.48
GBP1634.62
EUR1557.16
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՃՏՊ` գաջի գործարանի մոտակայքում. երկու քաղաքացիները հոսպիտալացվել են

Հասարակություն

20 Մայիսի 2018, 11:05
 ՃՏՊ` գաջի գործարանի մոտակայքում. երկու քաղաքացիները  հոսպիտալացվել են

Մայիսի 20-ին, ժամը 07:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում՝ Գաջի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը, որը, սակայն, անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցի տներից մեկի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Գ. Մ.), «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) և «ԻԺ-2715» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը ևս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
18 Հոկտեմբերի 2018, 21:14 ՄԻՊ-ն այցելել է Բաղանիս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica