close
Եղանակը Երևանում
18 Հոկտեմբերի 2018
+12°
+21°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հոկ 2018
USD1483.90
GBP1635.94
EUR1559.68
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Շիրակ»-ը չի մասնակցի առաջնության հերթական խաղին. ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

Սպորտ

19 Մայիսի 2018, 22:13
 «Շիրակ»-ը չի մասնակցի առաջնության հերթական խաղին. ակումբը պահանջում է ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Շիրակը» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ չի մասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Շիրակ» - «Փյունիկ» հանդիպմանը։ Այս մասին ակումբը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում:

Ակումբի նման որոշման պատճառը ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններն են։ ՀՖՖ բոլոր պաշտոնատար անձիք չեն կատարում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը և նվազեցրել են Շիրակի միավորները մրցաշարային աղյուսակում և չեն վերականգնել աղյուսակը, ինչը անխուսափելիորեն զրկում է Ակումբին իրավական ճանապարհով իր իրավունքների պաշտպանությունից։ Պարզ է, որ Ակումբը գործ ունի հրահանգներ կատարող, անձնական ցանկություններով և օրենքից չբխող գործողություններ իրականացնող ֆեդերացիայի աշխատակազմի հետ և պարտադրված ենք այդ աշխատակազմի կողմից հեռանալ մրցապայքարից։ Պահանջում ենք ՀՖՖ նախագահի, ինչպես նաև ամբողջ աշխատակազմի հրաժարականը։

ՀՖՖ նոր կազմ ձևավորվելուց հետո Շիրակը կվերադառնա առաջնություն։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ կարգապահական կոմիտեն մերժել է «Շիրակ»-ի բողոքարկումը: Ակումբից հանվել է 12 միավոր: 

Եղանակն՝ առաջիկա օրերին
17 Հոկտեմբերի 2018, 18:00 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica